o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խայտառակ եղանք...». Արշակ Զաքարյան (Տեսանյութ)

22.02.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
«Խայտառակ եղանք...». Արշակ Զաքարյան (Տեսանյութ)

Անդրադառնալով նրան, որ նոր կառավարության «թեթեւ ձեռքով» Հայաստանի Հանրապետությունն այլեւս չի ունենալու ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարություններ` կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ «Իրավունք TV»-ի հետ զրույցում հիշեց սովետական հայտնի անեկդոտը:

«Առաջարկություն չի եղել, եթե լինի, ես ծրագիր կներկայացնեմ». Գագիկ Միրիջանյանն իր հնարավոր նշանակման մասին

Իհարկե, այնպես չէ, որ երբ Մշակույթի նախարարություն ունեինք, ինձ դրանից տաք կամ սառն է եղել, պետական ոչ մի կերակրատաշտից երբեք էլ չեմ օգտվել, բայց սրա հետ կապված մի անեկդոտ կար. խորհրդային տարիներին մերոնք զանգում են Մոսկվա եւ ասում` ուզում ենք սուզանավերի արտադրություն ունենանք եւ ծովային ու օվկիանոսների նախարարություն: Մոսկվայից հարցնում են` այ մարդ, օվկիանոսների նախարարությունն ի՞նչ եք անում, դուք ո՛չ ծով ունեք, ո՛չ օվկիանոս, մի հատ լիճ ունեք: Մերոնք էլ պատասխանում են` բա ո՞նց է Ադրբեջանում մշակույթի նախարարություն կա: Հիմա խայտառակ եղանք, էն օրն ենք ընկել, որ մի ազգ, որը աշխարհում հայտնի իր բազմադարյա մշակույթով, հատկապես քրիստոնական մշակույթի կրողն է, այսօր Մշակույթի նախարարություն չի ունենալու: Մինչդեռ ունենք նախարարություններ, որ, իրոք,   կարող էինք չունենալ: Չեմ ասում, որ Սփյուռքի նախարարությունն ինչ-որ գործեր էր անում, բայց քո պետության բնակչությունից մի քանի անգամ ավել սփյուռք ունեցող պետությունը պետք է ունենա Սփյուռքի նախարարություն: Ուրիշ հարց է, որ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարություններն էլ պետք է աշխատեին ինչի համար կոչված էին: Ոչ թե պետք էր այդ նախարարությունները փակել, այլ աշխատեցնել ճիշտ, հատկապես այս երկու նախարարությունը: Սփյուռքն իր դերակատարումը պետք է ունենա այստեղ: Սփյուռքը մենակ դրամապանակ չէ, որ ձեռքներս մեկնենք, ասենք` փող տվեք: Էդ ձեռքը մեկնելն էր, որ Սորոսը տեսավ, որ մենք ձեռք մեկնող ենք, բերեց փողերը բաժանեց եւ ասաց` քանդեք այս երկիը ու դեռ քանդում են...

​​​​​​​Հայտնի են լավագույն մարզային պարախմբերի անունները (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА