o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.02.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մինչ ոստիկանությունն ու Արայիկ Հարությունյանն ընկած են ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ հետեւից, մայր բուհի ռեկտորը զարմանալիորեն վկայակոչում է Նիկոլ Փաշինյանի ասածը, ու մասնավորապես ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունում ասված է. «Ասվածի վառ վկայությունն է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ՀՀ Ազգային ժողովում արված հայտարարությունը` բուհական ինքնավարությունը հարգելու եւ դրան անհարկի միջամտությունն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Սակայն Մայր բուհի հիմնադրման 100-ամյակի նախաշեմին, հակառակ այս մոտեցման, պետական իշխանության որոշ մարմիններ եւ պաշտոնատար անձինք փորձում են, տարբեր շարժառիթներով պայմանավորված, խախտել նշված սկզբունքները եւ որոշակի մեթոդների կիրառմամբ վարկաբեկել Երեւանի պետական համալսարանն ու արժեզրկել ԵՊՀ-ի 100-ամյակի խորհուրդը: Մինչդեռ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների արժանավայել կազմակերպումը պահանջում է կառավարության, հասարակության լայն շերտերի եւ ԵՊՀ ողջ կոլեկտիվի ակտիվ ջանքերի համադրում, որը կնպաստի Մայր բուհի անցած 100-ամյա ուղու արժեւորմանը եւ զարգացման տեսլականի նախանշմանը: Այդ պատճառով նման միտումը համարում ենք խիստ մտահոգիչ»: Դե ինչ, թրաշամանուկները իրենց չուզած ռեկտորից ազատվելու համար զարմանալիորեն պատրաստ են տապալել ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի, մայր բուհի հետեւից ընկած Կրթության եւ գիտության նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ տարօրինակ չի համարում, որ  Թումանյանի 150-ամյակի տոնակատարության ժամանակ, Դսեղում ինքը քառյակը ոչ թե անգիր է ասել, այլ կարդացել է: «Ես որեւէ բան անգիր չեմ սիրում հիշել: Ինձ համար տարօրինակ է, որ այդ ամբողջ միջոցառման մեջ` բովանդակային առումով հրաշալի կազմակերպված, թերթից կարդալը որեւէ խնդիր է առաջացրել: Կան մարդիկ, որոնք անգիր չեն սիրում ասել, կամ չեն հիշում»,- այս մասին այսօր` փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարությունյանն ասաց, որ ինքը ռուսական կրթություն է ստացել. «Ինչո՞ւ եմ ես պայքարում ազգային դպրոցի եւ հայալեզու կրթության համար, որովհետեւ այդ թվում նաեւ իմ բացասական փորձառությունից եմ ասում, որ շատ վատ է դասավանդվել մեր դպրոցում հայոց լեզուն եւ հայ գրականությունը, դրա համար եմ հիմա հայալեզու դպրոցների համար պայքարում, որպեսզի անգիր ասելուց այլեւս մեր աշակերտները եւ ապագա քաղաքացիները խնդիր չունենան»,- արդարացել է նախարարը: Տեսնես այդ որ չարաբաստիկ դպրոցն է հաճախել նախարարը, որտեղ հայոց լեզուն չի եղել բարձր հիմքերի վրա:

ԶԱՐՄԱՆՔ

Եվ իհարկե, մեզ անզարմանք չթողեց եւ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, Արցախի վերածննդի օրվա վերջում իր ուղերձում նույն նժարին դնելով ե՛ւ թավշյա հեղափոխություն կոչեցյալը, ե՛ւ Արցախյան շարժումըՄինչդեռ, բանտում գտնվող Ռոբերտ Քոչարյանը իրավացիորեն նկատում է. «Այս օրը, կարծում եմ, ավելի մեծ գնահատանքի է արժանի, քան ընդունված է: Ղարաբաղյան շարժման դերն ու տեղը հայ ժողովրդի պատմության մեջ առանցքային է, որքան էլ օրվա պատեհությամբ առաջնորդվող մարդիկ փորձեն նվազեցնել այն: Վստահ եմ, որ գալիք սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն դրա ահռելի նշանակությունը... Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել: Մեր երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են: Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական եւ կուռ միասնություն է անհրաժեշտ»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА