ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՄՖՈՐՏ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԲՍՈՒՐԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԺ-ՈՒՄ

22.02.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿՈՄՖՈՐՏ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԲՍՈՒՐԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԺ-ՈՒՄ

«Իրավունքը» շարունակում է հետեւել, թե Ազգային ժողովում ազգի «հոգսերն ուսերին կքած» պատգամավորներն ինչպես են կոնֆորտ ստեղծում իրենց համար` հարմարավետ տեղավորվելով խորհրդարանական աշխատասենյակներում: Այսպիսով` Ազգային ժողովի հին մասնաշենքի երրորդ հարկում, որտեղ տեղակայված են ԱԺ փոխնախագահների աշխատասենյակները, պարզվում է` բավական ճոխ տեսք է ստացել: Թե՛ ԱԺ նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, թե՛ ԱԺ նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ ջանք ու եռանդ չեն խնայել, որ ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահներ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՑ ու ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ հետո` նրանց աշխատեսնյակներն ավելի հարմարավետ լինի իրենց համար: Մինչդեռ ի տարբերություն Ա. Սիմոնյանի եւ Լ. Նազարյանի աշխատասենյակների` իրավիճակը չի փոխվել ընդդիմությանը հատկացված աշխատասենյակում: ԱԺ վեցերորդ գումարման ընդդիմադիր փոխնախագահ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ հետո` նրա տեղն այժմ զբաղեցնող ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ ոչինչ չի ձեւափոխել, ոչ էլ կապիտալ կամ կոսմետիկ վերանորոգում է իրականացրել իր աշխատասենյակում: Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ ԱԺ աշխատասենյակների փոփոխությունները կարող է հասնեն մինչեւ Ազգային ժողովի գրադարանին: Դե, իհարկե, մեծամասամբ բացառապես լայվեր ու ֆեյսբուքյան ստատուսներ գրող նորաթուխ պատգամավորների ինչի՞ն են պետք գրադարանն ու գրքերը: Մինչդեռ աշխարհի մի շարք խորհրդարաններում առաջինը հենց գրադարանն են վերանորոգում, այն դարձնում առավել ընդարձակ ու ներկայանալի: Ի վերջո, արտասահմանյան գործընկերներին այցերի ժամանակ ավելի հետաքրքիր է գրադարանի տեսքը, դրա բովանդակությունը, քան Ալեն Սիմոնյանի սեփական հարմարության համար արած «ռեմոնտը»:

«Եթե ինստիտուտները ստվերենք, հաստատ պետականությանը օգուտ չենք տա». Տարոն Սիմոնյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА