o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ ԸՆԿՆՈՒՄ

22.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ Է ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ ԸՆԿՆՈՒՄ

Այն, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ընդհանրապես իշխող կուսակցությունում հակասություններն ավելի ակնհայտ են դառնում, երեւում է ոչ միայն կուլիսներից եկող խոսակցություններից, այլեւ հրապարակային հայտարարություններից: Այսպես, Սասուն Միքայելյանը, ով ինքն իրեն հռչակում է գրեթե միակ` Նիկոլին հավատարիմ մեկը, խմբակցության նիստերին չմասնակցելը բացատրում է «ժամանակ չունենալով», ինչպես նաեւ քամահրանքով ասելով, թե ինչ մի հարց են քննարկում որ...

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ԻՍԿ ԱԺ-ՈՒՄ ԱՐԴԵՆ ԳԶՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԶԱՏ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ մտադիր են հարցադրումներին պատասխանելու նպատակով ԱԺ հրավիրել եւ ուժային կառույցների ղեկավարներին: Եվ դա այն դեպքում, որ Նիկոլը հակառակ իր անցյալ տարվա խոստումների, ամենեւին էլ չի ցանկանում ուժայիններին դարձնել ԱԺ-ին հաշվետու: Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարազատ «քայլոները», բառիս բուն իմաստով, քրքրել էին խորհրդարանում: Եվ խոսակցություններն այնպիսին են, որ արդեն հիմքեր կան այդ նախարարին լրջորեն կասկածել կոռուպցիայի մեջ` իր եւ իր կնոջ տակ առողջապահական պետպատվերի վերմակը քաշելու առնչությամբ: Իսկ հիմա կարդացեք եւ վայելեք: Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ շատ արդյունավետ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ. «Շատ արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

Շնորհակալություն բոլոր ներկա պատգամավորներին գալու եւ կարեւոր հարցեր տալու համար: Վստահ եմ, որ գործադիր եւ օրենսդիր մարմինների համահունչ աշխատանքը էլ ավելի կարագացնի այն դրական փոփոխությունները, որոնք կատարվում են մեր ոլորտում»:
Ազգային ժողովում փետրվարի 20-ին, նախարար Արսեն Թորոսյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվել որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի Աստղիկ ԲԿ-ն եւ իր անվան հետ կապված Բաբլոյան կենտրոնն ու Միպսը ստացել են ավելի շատ պետպատվեր. «Նորից ասեմ` ես սեփական բժշկական կենտրոն չունեմ: Իմ կինը եւս սեփական բժշկական կենտրոն չունի: Հիմա անդրադառնամ ձեր հարցին` 2019թ.-ի բյուջեով եղել է 10 մլրդ դրամի աճ, հետեւաբար գրեթե բոլոր ԲԿ-ները ստացել են ավելի շատ գումար, քան` 2018թ.-ին, այդ թվում ձեր կողմից նշված շատ կենտրոններ: Ընդամենը մի քանի կենտրոններ ստացել են քիչ` դեռեւս, քանի որ գումարների բաշխումը կատարվել է այն սկզբունքով, թե իրենք ինչքան ծառայություններ են մատուցել անցյալ տարի, նաեւ վճարովի: Աստղիկ, Էրեբունի, Արաբիկիրի, նաեւ Հանրապետական հիվանդանոցն է աճել` զարմանալիորեն, բոլորի մոտ եղել է աճ: Այդ աճերը վերանայվելու են ամբողջ տարվա ընթացքում` հնարավոր է լինեն ե՛ւ իջեցումներ, ե՛ւ բարձրացումներ»: 
Բնականաբար, այդ ամենը չի կարող չանհանգստացնել Նիկոլին, ինչը եւ արտահայտվում է ավելի ու ավելի ոչ ադեկվատ հրապարակային ելույթներով: Ինչից էլ նա խոսում է` անպայման զբաղվում է իր իրականացրած «թավշյա հեղափոխությունը» գովաբանելով, երեւի թե էլ ուրիշ հաջողություն պարզապես չունի: Եվ որպես այդ ամենի թագուպսակ, որոշել է մարտի 1-ին անել հանրահավաք եւ երթ: Այնպես որ, ազատ եւ հպարտ քաղաքացիները ստացան իրենց հարցի պատասխանը` հիմա հանգիստ նստենք տեղնե՞րս, թե՞ վեր կենանք եւ քայլենք:

 

ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ՇՈՈՒՆ ԵՎ ԴԱՇՏԻ ՀՀՇ-ԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Թե ինչ է նշանակում այդ հերթական միտինգը` իսկ բացի միտինգից, Նիկոլի մոտ ուրիշ ոչինչ լավ չի ստացվում, բավականին դիպուկ բնութագրել է ՀՀԿ մանլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որեւէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել եւ չի կարող արձանագրել:
Պետք է կենտրոնանալ 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա եւ փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում: Կարծես թե, Նիկոլը լուրջ է ընդունել եւ պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում: Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը: Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու...
Բա մեկը չկա՞ ասի` ի՞նչ ելույթ, ա՛յ պարոն վարչապետ, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ մարտի 1-ը բացահայտված է: Մինչդեռ առ այսօր 10 զոհերի գործերով որեւէ կոնկրետ մեղադրանք չկա: Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր եւ անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին: Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում` իր «քթից է դուրս գալու»:
Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող, տեսարաններով է կերակրում: Բայց ինչպես կասեին Հին Աթենքում, ամեն ինչ հոսում է, եւ ամեն ինչ փոփոխվում է: Սրած բիզն էլ չմոռանաք...»:
Բայց փոխարենը շատ է ոգեւորվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վկաների թիմը` ՀԱԿ-ը, տարածելով հիացական հայտարարություն. «Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով: Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու իրավունքները, պատասխանատվության կանչել մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին եւ կատարողներին, փոխհատուցում տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին եւ մարմնական վնասվածքներ ստացած անձանց, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան, մարտի 1-ը օրենքով սահմանել որպես «2008թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»` նախատեսելով նաեւ հիշատակի օրվան նվիրված հրապարակային միջոցառումներ»: 
Ի դեպ, լեւոնականների ազդեցությունը եւ աստիճանական ավելի ու ավելի մեծ ներթափանցումը շատ պարզ է երեւում: Հիմա էլ Հ1-ը դարձել է մի վայր, ուր որեւէ ընդդիմադիր կարծիք չի կարող հնչել ճիշտ այնպես, ինչպես դա եղել էր ԼՏՊ-ի տարիներին: Իսկ քանի որ հեռուստադաշտի վրա որպես վերակացու նշանակված է ԼՏՊ-ի ամենահավատարիմ կադրերից մեկը` Տիգրան Հակոբյանը, ապա հիմա հարկատուի փողերով պահվող հանրային եթերը ավելի ու ավելի է դառնում լեւոնականների հոր դուքան: Այ, վերջերս էլ տխրահռչակ Պետոյի եթերում էր Լյովիկ Զուրաբյանը, ում խոսքի հիմնական մեխն այն էր, որ ԼՏՊ-ի կառավարման տարիները ոչ թե մթի ու ցրտի, այլ հաղթանակների ու կայացման տարիներ էին: Նա անչափ ու անսահման գովաբանեց իր թրքասեր շեֆի գործունեությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեղադրեց բոլոր հնարավոր հանցագործությունների մեջ: Սակայն հարց է ծագում` իսկ ինչո՞ւ այդքան հետեւողականորեն վոժդը ամրապնդում է լեւոնականների դիրքերը: Եվ ինչո՞ւ վատ երեւույթների մասին խոսելիս թրաշամանուկները հիշատակում են միայն վերջին 20 տարիները` խնամքով շրջանցելով ԼՏՊ-ի վարչախմբի իշխանավարությունը: 

Նիկոլի վեց վախերը

ԻՆՉՈՒ Է ՆԻԿՈԼԸ ՆԵՏՎՈՒՄ ԼԵՎՈՆԻ ԳԻՐԿԸ
Մենք արդեն առիթ ունեցել ենք քննարկման առարկա դարձնելու այն հարցը, թե ինչ զարգացումներ կարելի է ակնկալել հետնիկոլական շրջանում: Իսկ իշխող խմբակցության ներսում կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, որ, խոշոր հաշվով, Նիկոլը չի կարող հույս դնել իր իսկ ստեղծած եւ աճեցրած ՔՊCC-ի վրա: Այդտեղ ամենեւին էլ պետք չէ բացառել, որ մի գեղեցիկ օր ճիշտ այնպես, ինչպես դա տեղի էր ունեցել լեւոնական պատգամավորների հետ 1997-ի վերջին, այդ խմբակցության մեծ մասը մեկ էլ մի գիշերվա մեջ կարող է գունափոխվել: Իսկ այդպիսի գործընթացներում վոժդը հատկապես «մրսում» է Ռոբերտ Քոչարյանից եւ  Սերժ Սարգսյանից: Այսինքն` այն գործիչներից ու թիմերից, ում Լեւոն Ակոպիչը պիտակում է «ղարաբաղյան կլան»: 
Ի դեպ, Արցախի նախագահական ընտրություններն էլ, լինեն դրանք հերթական` 2020-ին, թե տեղի ունենան այս տարի, ոչ մի լավ բան չեն խոստանում Նիկոլին: Միգուցե, ինչ-որ տեղ նրա համար ընդունելի լիներ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությունը, սակայն ռազմական էլիտան, կարծես թե, ավելի հակված է դեպի գեներալ Վիտալի Բալասանյանի թեկնածությունը: Այդ պայմաններում, երեւի թե, Լեւոնն է մնում Նիկոլի միակ հույսը, առավել եւս, որ ծերուկը նրա գաղափարական հայրն է: Ու պատահական չպետք է համարել, որ ՀԱԿ-ն առաջ է տանում Սահմանադրությունը փոխելու եւ կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը: Երեւի թե, Նիկոլը հույսեր չի կապում ԱԺ-ի հետ եւ քչից-շատից ապահով տարբերակ է համարում, որպեսզի իշխանությունը հանձնելու պահին ապաստանի ԼՏՊ-ի թեւի տակ, եւ այդպես գլուխն ազատի բավականին գազազած արցախցիներից: Ի դեպ, հետաքրքրական է, որ Նիկոլի հանձնարարությամբ Քոչարյանների ընտանիքի հետեւից ընկած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վերջերս սկսեց մի գլուխ շեշտել, որ անձնական ոչինչ չունի իրենց հանդեպ, եւ ավելին նաեւ դրական խոսք ասաց ՀՀ երկրորդ նախագահի մասին. «Քոչարյանների ընտանիքը որեւէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված խոսվում է: Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաեւ շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, չեմ կարող որեւէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»: 
Եվ ավելորդ չէ նշել, որ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում թրաշամանուկները, թերեւս, իրենց համար սպառնալիք պարունակող երանգներ են տեսել. «Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի եւ Արցախի պետականության հիմքերին: Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին: Եվ նշանակություն չունի` այդ ամենն արվում է արտաքին ուղեւարի դրդմամբ, կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար: Միեւնույնն է` բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է` դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար»: 
Ինչեւէ, թերեւս ճիշտ ժամանակն է, որպեսզի բոլոր առողջ ուժերը համախմբվեն, որպեսզի հանկարծ անկյուն քշված թրաշամանուկները չկարողանան կյանքի կոչել կործանարար լեւոնիզմի մոդելը: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА