ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիմեոնեն բացատրել է իր անպարկեշտ ժեստի իմաստը «Ատլետիկոյի» առաջին գոլից հետո

21.02.2019 23:30 ՍՊՈՐՏ
Սիմեոնեն բացատրել է իր անպարկեշտ ժեստի իմաստը «Ատլետիկոյի» առաջին գոլից հետո

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ դիմակայության ելքը դեռևս վճռված չէ:

«Ռայո Վալեկանոյի» մարզիչ․ «Կյանքումս առաջին անգամ հաղթեցի «Ռեալին», հիմա կարող եմ հանգիստ մահանալ»

«Դիմակայությունը դեռևս ավարտված չէ: Իհարկե, մենք շատ ուժեր պետք է կենտրոնացնենք լավ մրցակցի դեմ խաղում, որի կազմում են հանդես գալիս հիանալի ֆուտբոլիստներ:

Որպես թիմ հիանալի խաղացինք, կարողանում էինք խաղը տեղափոխվել դաշտի այն հատված, որտեղ մեզ էր հարմար: Րոպե առ րոպե մենք ավելի ուժեղ էին դառնում, ավելի շատ պահեր էինք ստեղծում ու օգտագործեցինք երկուսը՝ հաղթանակի հասնելու ուժեղ հակառակորդի նկատմամբ:

Գոլը իմ տոնո՞ւմը, դա նշանակում է, որ մենք այդքան համարձակ էինք: Կոստային ու Կոկեին միասին դաշտ դուրս բերելու համար պետք է խիզախ լինել: Ցանկանում էի երկրպագուներին ցույց տալ իմ զգացմունքները: Ես այդ ժեստը նաև արել եմ, երբ ֆուտբոլիստ էի`«Լացիո»-Բոլոնիա»  խաղին»,-ասել է արգենտինացի մասնագետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА