ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոկեն մեկնաբանել է Ռոնալդուի ժեստը

21.02.2019 22:15 ՍՊՈՐՏ
Կոկեն մեկնաբանել է Ռոնալդուի ժեստը

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն մեկնաբանել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործողությունները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում իր թիմի հետ կայացած առաջին մրցավեճում։

«Յուվենտուսը» հրաժարվել է ԱՄՆ-ում հավաքից Ռոնալդուի պատճառով

«Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Պորտուգալացին խաղի ժամանակ ցուցադրաբար բարձրացրել է ձեռքի 5 մատները։ Ռոնալդուն մրցավեճի ավարտից հետո էլ լրագրողներին և երկրպագուներին հիշեցրել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել 5 անգամ, իսկ «Ատլետիկոն» այդ տիտղոսը երբևէ չի նվաճել։

«Ես այդպիսի բան չեմ տեսել խաղադաշտում։ Նա միգուցե ինչ-որ մեկի՞ն է ողջունել։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայում 5 հաղթանակներին, ապա նրան կարելի է ընդամենը շնորհավորել այդ կապակցությամբ։ Ավելացնելու ոչինչ չունեմ»,- Կոկեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

«Ատլետիկոն» 2 գոլերն էլ խփել է երկրորդ խաղակեսում։ Արդյունավետ հարվածներով են աչքի ընկել Խոսե Մարիա Խիմենեսն ու Դիեգո Գոդինը։ Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա Թուրինում մարտի 12-ին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА