ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

21.02.2019 20:14 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը այսօր հայտարարել է, որ մտադիր է լուծարել երկրի կառավարությունը: «Այսօր ես կարեւոր որոշում եմ ընդունում մեր երկրի համար:

Ղազախստանի մայրաքաղաքի անվանափոխման կողմնակիցների ու հակառակորդների միջև քաշքշուկ է տեղի ունեցել

Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Կառավարության նոր ղեկավարությունը պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկի՝ ուղղված կյանքի մակարդակի բարձրացմանը, տնտեսության խթանմանը, ռազմավարական առաջադրանքների իրականացմանը,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասվում է Նազարբաեւի հայտարարության մեջ: Նազարբաեւի խոսքով՝ սոցիալ-տնտեսական վիճակը երկրում նախորդ տարիներին կայուն է եղել: «Դա, անկասկած, դրական պահ է, սակայն դա բավական չէ ներկայիս ժամանակների համար»,- նշել է Նազարբաեւը:

Ղազախստանի նախագահի խոսքով՝ բավականաչափ աշխատատեղեր չեն ստեղծվում, հատկապես գյուղում: Փոքր եւ միջին բիզնեսն այդպես էլ չի դարձել աճի խթանիչ ուժ, իսկ դրա զարգացումը չի դարձել նախարարների հիմնական խնդիրը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА