ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրգործ հարուցելու և այլ գործերի մասին

21.02.2019 18:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արթուր Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրգործ հարուցելու և այլ գործերի մասին

«Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել համապատասխան ստուգումներ»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացվեն և աղմկոտ բացահայտումներ լինեն:

Այլընտրանքային լուրեր 21․03․2019

«Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմ, մենք կհարուցենք քրեական գործ», - ասաց նա։

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև Հարկային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված գործին՝ նշելով, որ այն գտնվում է նախաքննության փուլում:

«Նախաքննության ընթացքում նրա ընտանիքը, եթե չեմ սխալվում, որդին դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրաբերելու ցանկություն է հայտնել: Նվիրել է պետությանը, քրեական գործը իր հունով շարունակվում է քննվել»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:

Նա նաև նշեց, որ չգիտի՝ հյուրանոցն արդեն անցել է պետությանը, թե ոչ:

Հարցին, թե դրանով նա ազատվո՞ւմ է պատասխանատվությունից, Արթուր Վանեցյանն ասաց, որ Քրեական օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ, որոնց համաձայն, եթե պետությանը հասցված վնասը վերականգնվում է, քրեական գործի հետագա ընթացքը կարճվում է:

ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունը վերաբացել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը: Նա միաժամանակ ասաց, որ  այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում, բայց թե ինչ փուլում է գործը, խնդրեց դիմել ՀՔԾ-ին: 

Ինչ վերաբերվում է հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին, ապա Վանեցյանը նշեց, որ վերջինս Հայաստանի պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ, նա նշեց, որ նրան ԱԱԾ չեն հրավիրել, լուրերը, ըստ նրա, ժամանակավրեպ էին:

«Եթե ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չենք իրականացնում՝ կստեմ:  Աշխատանքներ տարվում են, բայց դեռևս չի հասունացել այն պահը, որ լինեն կոնկրետ քննչական գործողություններ և լինեն հրավերներ ԱԱԾ, քննչական դեպարտամենտ: Դրանք պահանջում են լուրջ և ծավալուն աշխատանք»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Նա նաև նշեց՝ ԱԱԾ-ի կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս որևէ թույլ կողմ չունեն: Այսինքն, ըստ նրա,  եթե  ինչ-որ գործ հարուցում են, քննում են, ավարտում ենք, երբեք չի եղել, որ իրենց սկզբնական տվյալները չհաստատվեն:

«Ինչի մասին մենք հայտարարում ենք, ստանում ենք իրենց 100 տոկոսանոց ապացույցը: Երբ գործերը արդեն հասնում են դատարան, ընդունվում են դատաքննության բոլոր կողմերի կողմից: Կարող է  թվալ, որ մենք դանդաղ ենք գործում, տպավորություն ստեղծվի, որ հասարակությունն ավելի շատ բան գիտի կոռուպցիոն հանցագործությունների մասին, որոնք մեր կողմից չեն բացահայտվում: Ես ուզում եմ հավաստիացնել բոլորիդ, որ մենք ամեն ինչ տեսնում ենք, բայց կա շատ կարևոր հանգամանք՝ մենք պետք է ունենանք 100 տոկոսանոց ապացույցներ, առաջնորդվենք միայն օրենքներով: Եթե մենք չկարողանանք պահպանել օրենքի պահանջները, եթե չլինեն այն հիմքերը, որով մենք կարող ենք մարդուն մեղադրանք առաջադրել և հետագայում մեղադրական եզրակացությունն ուղարկել դատարան, մենք երբեք գործողություն չենք անի: Օդում կախված լուրերը մեզ չի վերաբերվում, ԱԱԾ-ն գործում է միայն կոնկրետ փաստերով»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:

Դատական կարգով կվիճարկենք. Դավիթ Սանասարյանը իրեն ուղված մեղադրանքի մասին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА