ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կշեռքներ Դուք հոգնել եք հրաշքին սպասելուց. Օրվա աստղագուշակ

21.02.2019 10:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Կշեռքներ Դուք հոգնել եք հրաշքին սպասելուց. Օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր անձնականը կշողա ծիածանի յոթ գույներով.Օրվա աստղագուշակ

Այսօր ձեր մեջ կարթնանա ստեղծագործական ջիղը. Դուք շատ հեշտությամբ կգրեք բանաստեղծություններ, պոեմներ, երգեր, ռեֆերատ: Ձեր ստեղծագործությունը կարող եք նվիրել ձեր սիրելիին, եթե, իհարկե, դա ռեֆերատ չէ:

ՑԼԵՐ

Այսօր տեխնիկան` հեռախոսը, համակարգիչը, տրասպորտը, ամեն կերպ կփորձեն խանգարել, որ դուք հանդիպեք ձեր սիրելիի հետ: Բայց եթե հաջողացնեք հանդիպել Նրան, օրը խոստանում է լինել անմոռանալի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր նուրբ զգացողություններ կգտնեք այնտեղ, որտեղ ամենաքիչն էիք նման բան սպասում: Ամեն դեպքում, մի անտեսեք այդ զգացողությունները. Դրանք կարող են լավ բանի սկիզբ դառնալ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր մի բան կցանկանաք անել, որը անելուց հետո ամոթի զգացում կունենաք, հատկապես, սիրելիի մոտ: Ինքներդ կարող եք որոշել` պատմե՞լ Նրան այդ մասին, թե՞ ոչ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ցանկություն կունենք բարկանալու մարդկանց վրա, կփորձեք բարձրաձայնել նրանց թերությունների մասին: Հատկապես, կտուժի ձեր սիրելի անձնավորությունը: Սակայն Նրան քննադատելուց առաջ փորձեք պարզել` արդյո՞ք դուք կատարյալ եք:

ԿՈՒՅՍԵՐ

Երբ ծաղկի ջուրը չես փոխում, այն աստիճանաբար սկսում է թոշնել: Նման մի բան կատարվում է ձեր զգացմունքների մեջ: Փորձեք այնտեղ թարմություն մտցնել` անցանկալի հետեւանքներից խուսափելու համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք հոգնել եք հրաշքին սպասելուց: Նստելու փոխարեն հասկացրեք ձեր սիրելիին, որ ձեզ փոփոխություններ են անհրաժեշտ: Այդ փոփոխություններին, միգուցե, կհետեւեն ցանկալի հրաշքները:

Անձնական կյանքում շատ պատասխանատու օր կլինի. Օրվա աստղագուշակ

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ոչ-ոք չի ցանկանում ձեզ հետ կիսել ձեր խնդիրները: Ձեր սիրելին եւս ցանկություն չի ունենա լսելու դրանք: Ստիպված կլինեք միայնակ լուծել անախորժությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Բարեհաջող օր է, որպեսզի ընտանիքով գնաք որսորդության կամ ձկնորսության: Եթե խղճում եք կենդանիներին, վայր դրեք հրացանը եւ ձեզ հետ վերցրեք տեսախցիկ, որպեսզի կրակելու փոխարեն լուսանկարեք նրանց:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր լավատեսությամբ լցված կլինեք: Ամեն ինչի մեջ կփորձեք գտնել ինչ-որ լուսավոր բան: Դա սկզբում տարօրինակ կթվա ձեր սիրելիին, սակայն, աստիճանաբար, նա եւս կվարակվի ձեր լավատեսությամբ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր այդպես էլ չեք կարողանա ժամանակ անցկացնել ձեր սիրելիի հետ: Հարազատներն ու ընկերներն անգիտակցաբար կխոչընդոտեն դրան: Այդքան մի տխրեք. դուք պետք եք ձեր մտերիմներին, իսկ սիրելիի հետ մեկ ուրիշ օր կառանձնանաք:

ՁԿՆԵՐ

Այսօր հեշտությամբ կկարողանաք տարբերել թացը չորից: Եթե կան բաներ, որոնք գաղտնի են պահվել ձեզանից, շատ հնարավոր է, որ հենց այսօր դրանք ջրի երես դուրս գան: Սակայն որոշումներ կայացնելիս աշխատեք լինել զգոն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА