o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԿՐԿՆԱԿԻ ԳՈՒՄԱ՞Ր Է ՓՈԽԱՆՑԵԼ ԿՆՈՋ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

20.02.2019 22:00 ԶԱՐՄԱՆՔ
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԿՐԿՆԱԿԻ ԳՈՒՄԱ՞Ր Է ՓՈԽԱՆՑԵԼ ԿՆՈՋ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

Ինչպես հայտնի է, ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 2008-ին ամենայն ցինիզմով խոստովանել էր, որ մարտի 1-ին ՀՀ 10 քաղաքացիների մատաղվելուց հետո գիշերը առավել քան հանգիստ էր քնել: Բայց զարմանալիորեն դրանից 11 տարի անց էլ նա արդեն որոշել է ձեռք բարձրացնել պատմության վրա: Համացանցում այժմ բազում ակտիվիստներ զարմանալի ագրեսիվությամբ ու համառությամբ բոլորին փորձում են համոզել, կամ ստիպել, որ ԼՏՊ-ի իշխանության տարիները այլեւս կոչեն ոչ թե «մթի ու ցրտի», այլ «հաղթանակի ու կայացման» տարիներ: Դե պարզ է, որ համացանցային այդ աշխատանքի համար վճարող կա, իսկ ծերուկը հաստատ հենց այնպես նույնիսկ մեկ լումա ոչ ոքի չի վճարի: Իսկ, որ դրանում շահագրգռված է հենց ԼՏՊ-ն` կարծում ենք, որեւէ կասկած չկա, քանզի որպես պատմաբան նա շատ լավ գիտի, թե ապագայում ինչ նշանակություն է ունենալու, թե ինչպես են մարդիկ կոչում այս կամ այն ժամանակաշրջանը, որ եզրույթը պատմության տեսակետից առավել քան կարեւոր է: Դե ինչ, մնում է եւս մեկ անգամ զարմանալ ծերուկի ցինիզմի վրա, որ հայ ժողովրդին այդքան տառապանքներ բերելուց հետո դեռ փորձում է պատմության էջերում մնալ դրական համբավով:

Ի դեպ, լեւոնական կադրերից «Անտարես» հրատարակչության տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ զարմանալիորեն հենց օրերս ոչ այնքան գեղեցիկ իրեն դրսեւորեց խոսքի եւ մամուլի ազատության տեսակետից: Փետրվարի 16-ին Antares Media Holding եւ The LOFT ընկերությունները կազմակերպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկումը` հենց Փաշինյանի մասնակցությամբ: Եվ ահա պարզվեց, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը դուրս էին թողել այդ միջոցառման լուսաբանումից: Բայց այդ խտրականության մեղավորությունը, ինչքան էլ զարմանալի լինի, այս անգամ պատկանում է ոչ թե վարչապետին, կամ նրա աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին, այլ` Արմեն Մարտիրոսյանին: «Մեդիա պաշտպան» հանրային նախաձեռնությունը, որը զբաղված է խոսքի ազատության պաշտպանությամբ, փոքրիկ հետազոտություն անցկացրեց եւ պարզեց, որ հավատարմագրման հետ կապ չեն ունեցել ո՛չ վարչապետի մամլո ծառայությունը, ո՛չ արարողակարգը, եւ ո՛չ էլ այլոք, այլ Արմեն Մարտիրոսյանն ուղղակիորեն խոստովանել է. «Հավատարմագրման ամբողջ պատասխանատվությունն իմն է: Ես դիմել եմ այն լրատվամիջոցներին, որոնք մշակույթ են լուսաբանում: Այդ մարդիկ երբեք մեր դուռը չեն ծեծել, ես իրանց չեմ ճանաչում: Կանխակալ ոչինչ չունեմ, ուղղակի չեմ ճանաչում»: Դե ինչ, ՀԱԿ-ը մնում է ՀԱԿ...

Իսկ հիմա տեղափոխվենք հարեւան Վրաստան: Գամառջոբա, ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՄՆ-ում ԴՆԹ թեստ է անցել, որպեսզի հերքի իր հայկական ծագումը. «Պարզել եմ, որ  մոտ 99 տոկոսով վրացի եմ, իսկ 1 տոկոսով հույն: Այս թեստը հստակ որոշում է նախնիներիդ ծագումը` առնվազն վերջին հազարամյակում: Չի հայտնաբերվել որեւէ կապ տարածաշրջանի այլ ազգերի հետ Այդ  ուսումնասիրությանը համապատասխան` Իրանը եւ Թուրքիան կապված են Վրաստանի հետ, քանի որ այդ երկրներում պատմականորեն վրացիները շատ են: Պարզվել է, որ  դարեր շարունակ իմ նախնիներն ընդհանրապես չեն խառնել վրացական արյունը որեւէ մեկի հետ, եւ ես առաջինն եմ եղել, ով խախտել է այդ ավանդույթը` ամուսնանալով եվրոպացու հետ»,- գրել է Մ. Սաակաշվիլին Facebook-ում: Զարմանալի է, մինչ այդ, կարծես թե, հայկական ծագումից սահմանազատվում էին միայն թուրքերը, այդ ի՞նչ պատահեց Միշիկոյին:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА