o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑՆ ԷՐ

20.02.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑՆ ԷՐ

Եվ այսպես, Ադրբեջանը անցնում է բացահայտ պատերազմական սպառնալիքների: Համենայնդեպս, Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ազեր Հուդիեւի նախօրեին արված հայտարարությունը միանշանակ է:

Вести. Հայաստանից Վորոնեժ է արտահանվել 1 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտ. բացառիկ կադրեր

 

ԻՍԿ ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ԿԱՐԱՍԻՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այսպես, ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, ադրբեջանական դեսպանը հայտարարեց. «Հակամարտության լուծման հարցում մենք չենք տեսնում Հայաստանի ղեկավարության կոնստրուկտիվ քայլերը, նրանք միայն «չոր» հայտարարություններ են անում: Երբ բանը հասնում է կոնստրուկտիվ բանակցություններին, ապա նրանք դրսեւորում են ոչ կոնստրուկտիվ դիրքորոշում... Ադրբեջանը զուգահեռաբար (բանակցություններին- Հեղ.) պետական բյուջեի միջոցների զգալի մասը հատկացնում է ազգային բանակի հզորացմանը: Քանի որ, եթե բանակցություններն արդյունք չտան, ապա Ադրբեջանը տարածքային ամբողջականության վերականգնման համար ուժ կգործադրի»:

Պատերազմը կարող է վերսկսվել ամեն վայրկյան. Գրիգորի Այվազյան

Իհարկե, Ադրբեջանը պատերազմի մասին խոսում է նաեւ Ալիեւի մակարդակով: Բայց հիմնականում ավելի հռետորական տեսքով՝ «Մենք կարող ենք գրավել, բայց բանակցում ենք»: Իսկ ահա Հուդիեւի այս հայտարարությունն ունի այն առանձնահատկությունը, որ այն ուղղակիորեն կապված է բանակցային գործընթացի ներկայիս փուլի հետ, այսինքն, եթե հայաստանյան նոր իշխանություններից Բաքվի ունեցած ակնկալիքները չբավարարվեն, կլինի պատերազմ: Ուստիեւ, դեսպանի հայտարարության հետ կապված` նախ մի շարք հանգամանքներ պետք է ընդգծել: Առաջինը, այն արված է արտակարգ եւ լիազոր դեսպանի կողմից, այսինքն, եթե անգամ Ադրբեջանի ԱԳՆ-ն նման հայտարարության կոնկրետ հանձնարարական չի տվել, միեւնույնն է, դեսպանի ասածը պետք է ընկալել` որպես Բաքվի պաշտոնական դիրքորոշումԵրկրորդը. հայտարարությունն արված է մամուլի ասուլիսում, այսինքն՝ կա խնդիր այն առավելագույնս մասսայականացնել: Վերջապես, շատ կարեւոր հանգամանք է, որ հայտարարությունը հնչեցվեց հենց Ուկրաինայում ադրբեջանական դեսպանի կողմից, եւ այդ ընտրությունը հազիվ թե պատահական լինի: Ահա թե ինչուԱյն, որ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ փաստացի տապալվեց Մյունխենում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը, միանշանակ պատահական չէր: Այդ հանդիպումը, ինչպես Մամեդյարովն էր միանշանակ հայտարարել, խնդիր ուներ կազմակերպել Ալիեւ-Փաշինյան պաշտոնական հանդիպում եւ առաջ մղել այն ծրագրերը, որի շուրջ հունվարի կեսերին կայացած հանդիպումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովը խոսում էին «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին: Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ այդ փարիզյան հանդիպումից երկու շաբաթ անց էր, որ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Երեւանում, իր խոսքով՝ մոտ կես օր քննարկում ունեցավ Մնացականյանի հետ: Եվ հենց Կարասին-Մնացականյան այդ մարաթոնյան հանդիպում-քննարկման հենց հաջորդ օրն էր, որ Փաշինյանը Գերմանիայում պաշտոնապես հայտարարեց. «Մենք ընդհանրապես չենք կարող քննարկել, նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը»: Չմոռանանք հիշեցնել, որ հենց այդ տեսքով՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» գաղափարը հնչեցրել էր Հայաստանում ամերիկյան դեսպանը, ապա այն առաջին պլան մղեց Բոլթոնի՝ իր հայտնի երեւանյան այցի ժամանակ: Ու վերջին փաստը. Կարասինի այցից ընդամենը չորս օր առաջ էր, որ Փաշինյանը Դավոսից մեկնեց Մոսկվա, սակայն այնտեղ չունեցավ հանդիպում Պուտինի հետ, որը համարվում էր միանգամայն ծանր մեսիջ: Ընդ որում, ըստ շրջանառվող խոսակցությունների, Փաշինյանը Մոսկվայում բարդ խոսակցություններ, այնուամենայնիվ, ունեցել է: Եվ այստեղից հետեւություն. Փաշինյանի հենց այդ մոսկովյան այցը պետք է համարել շրջադարձային կետըԿարասինի այցից մեկ ուշագրավ մանրամասն. փոխարտգործնախարարը Երեւանում հնչեցրեց նաեւ նման երկու միտք, որն այն ժամանակ աննկատ անցավ. «Մենք ողջունեցինք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները եւ ցանկություն հայտնեցինք, որ դրանք շարունակվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ...»: Ապա նաեւ. «Առջեւում նոր հանդիպումներ են», սակայն դրանք, ըստ Կարասինի. «Պետք է լավ նախապատրաստված լինեն, որպեսզի իրական արդյունքներ ու առաջընթաց արձանագրվեն...»: Ստացվում է հակասություն. եթե ՄԽ-ն, ըստ Կարասինի, աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, ապա պետք է որ այն «լավ նախապատրաստված լինի»: Ուրեմն, էլ ինչո՞ւմ է փոխարտգործնախարարի մտահոգությունը: Բայց նրա մյուս միտքը դեռ այն ժամանակ էր մտածելու տեղիք տալիս. «Բոլորն են ցանկանում, որ առաջընթացն արագ լինի, բայց պետք է իրատես լինել եւ ապավինել ողջամտությանն ու բանակցություններին, որոնք ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջեւ՝ միջազգային հանրության եւ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների օգնությամբ»: Այսինքն, հենց ՄԽ-ի կազմակերպած բանակցություններին «պետք է ապավինել», ինչը թափանցիկ ակնարկ էր, որ կան նաեւ բանակցությունների այլ կազմակերպիչներ, որոնք «արագ առաջընթաց» են խոստանում: Եվ հաշվի առնելով, որ այդ պահին դեռ օրակարգում էր Մյունխենում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը, հիմա արդեն հետադարձ հայացք գցելով, կարելի է ենթադրել, որ Կարասինը հենց դա էր տողատակերում համարում ոչ իրատեսական եւ ոչ ՄԽ-ի կողմից կազմակերպվողՎերջապես ենթադրելու համար, որ Մյունխենի չկայացած հանդիպման սցենարում հենց բոլթոնյան «տարածքներ՝ խաղաղության դիմացն» էր, բավականին հիմքեր կան: Ու նաեւ՝ պատահակա՞ն էր, որ Փաշինյանն այդ բանաձեւը հրապարակավ վերջնականապես մերժեց հենց Կարասինի այցից մեկ օր անց, ու անմիջապես էլ արագորեն լուծվեց նաեւ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու հարցը: Վերջապես, տապալվեց նաեւ մյունխենյան հանդիպումը՝ տապալման ռեալ վտանգ ստեղծելով նաեւ բոլթոնյան «խաղաղության» համարԵվ վերադառնալով դեսպան Հուդիեւի հայտարարությանը, նկատենք, որ նրա ընտրությունը եւս իր հերթին նույնպես պատահական հազիվ թե լինի: Խոսքը այն երկրում Ադրբեջանի դեսպանի մասին է, որն այսօր աչքի է ընկնում առավելագույն ամերիկամետությամբ եւ առավելագույն ռուսատյացությամբ: Միգուցե մտածել են, որ հատկապես այդ երկրում դեսպանի պատերազմական սպառնալիքները նաեւ Մոսկվայի համա՞ր լուրջ ազդակ կլինի, կամ միգուցե Բաքուն ուզում է ակնարկել, որ ամերիկամետ հարթակներն իրեն ավելի հոգեհարազա՞տ են կամ կարող են դառնալ:

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱ±Ն

 

ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Ամեն դեպքում այն, որ դեսպան Հուդիեւի շուրթերով հնչեցված Բաքվի այս հերթական սպառնալիքի խորքերում կարող էր բոլթոնյան շունչ դրվել, ենթադրելի էր: Ի վերջո, եթե մերժվում են Սիրիայից եւ Իրանից հեռու մնալու եւ խաղաղության պատրաստվելու հրահանգները, դրան նաեւ պետք է պատասխան հարված լինի: Ընդ որում, ներհայաստանյան հարթակում Սորոսի հայտնի գրեթե անթաքույց սպառնալիքների մասով պատասխանը արդեն իսկ նկատվում է. Փաշինյանին ուղղված սորոսյան սոցցանցային եւ լրատվական քննադատությունը քանակապես եւ կոշտության առումով աճում է աչքի առաջ: Ընդ որում, նույն Մյունխենում Մնացականյանը նաեւ հանդիպում ունեցավ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ՝ միաժամանակ անոնսավորելով Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցը, որի ժամկետների մասին եւս, ի դեպ, ՀՀ վարչապետը հայտարարեց Կարասինի հայտնի այցից հետո: Այսինքն, դժվար չէ պատկերացնել ներհայաստանյան արեւմտամետ աղբյուրների քննադատության նոր բռնկումը, երբ այս ամսվա վերջերին այդ այցը կկայանաԱյսպիսով, այն տպավորությունն է, որ Կարասինի այցից հետո Փաշինյանը տեղը-տեղին Արեւմուտքի եւ հատկապես՝ սուպերլիբերալների աչքից ընկել է: Եվ այս իրավիճակում վարչապետի՝ Բրյուսել կատարելիք այցը, որի նախապատրաստման մասին հայտարարեց Մնացականյանը՝ հազիվ Մյունխենից վերադառնալուն պես, ինչ-որ տեղ նաեւ սպասելի էր: Չնայած, այս այցի մասին Մնացականյանի հայտարարությունը ժամկետային առումով անորոշ էր: «Մենք արդեն նախապատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել»,- հայտարարեց նա: Բայց ժամանակին նախապատրաստում էին նաեւ Թրամփի հետ հանդիպում, որն այդպես էլ տեղի չունեցավ: Այսինքն, այս մի այցը տեղի կունենա՞, կամ եթե այո, ի՞նչ արդյունավետությամբ՝ «իրավիճակը բալանսավորելու» առումով: Ի վերջո, ներկայիս իրողությունները ձեւավորվեցին Փաշինյանի` Գերմանիա այցի եւ այնտեղ Մերկելին հանդիպելու ֆոնին: Եվ ասել, թե կանցլերը ոգեւորությամբ էր ընդունել Սիրիա հայկական ստորաբաժանում ուղարկելու լուրը, միամտություն կլիներ: Ընդ որում, չնայած իր լիբերալիստական հակումներին, Մերկելը, ի վերջո, Գերմանիայի ղեկավարն է, այսինքն՝ պետք է մտածի նաեւ ՌԴ-ի հետ գոնե հարաբերական բալանսի պահպանման մասին: Իսկ ահա Բրյուսելը սուպերլիբերալիզմի ներկայիս համաշխարհային հիմնասյունն է, այնտեղ, չնայած սիրալիր ժպիտներին, մեկ է՝ սիրիական զորախմբի փաստին շատ ավելի նյարդային կարող են նայելՄի խոսքով, եթե Փաշինյանը սկսել է կամաց-կամաց Արեւմուտքի աչքին հեղափոխականի փոխարեն ընդունել «մարդակեր» Ասադի դաշնակցի կերպար, ապա դա շատ դժվար կլինի վերականգնելը: Իսկ չվերականգնելու դեպքում Արեւմուտքի համար հայաստանյան նոր հեղափոխական կերպարի որոնումը կարող է դառնալ օրակարգային հարցԲայց Ադրբեջանը կսպասի՞ մինչեւ Հայաստանում նոր հեղափոխություն լինի: Չէ, երեւի Ալիեւը սկսի փոշմանել այն օժանդակության համար, որը ցուցաբերել է Սորոսի հիմնադրամին: Սակայն այս դեպքում անգամ պատերազմի հարց այդպես հեշտ չի լուծվի. առանց ռուսական «դաբրոյի» պատերազմելն Ալիեւի համար միշտ էլ վտանգավոր է լինելու:

Հունիսի 5-ին կիրականացվի Դուբայ-Թբիլիսի չվերթը․ ՀՀ քաղաքացիները Թբիլիսիից ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА