ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիմա ի՞նչ՝ Սամվել Ալեքսանյանը ստվերից դո՞ւրս ա եկել». Մենուա Հարությունյան

20.02.2019 03:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հիմա ի՞նչ՝ Սամվել Ալեքսանյանը ստվերից դո՞ւրս ա եկել». Մենուա Հարությունյան

Ըստ ՊԵԿ-ի՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը նախորդ տարվա համեմատ այս տարի 24.6 %-ով պակաս է հարկ վճարել: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքական մեկնաբան ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ընդգծում է, որ այս փաստը ծնում է մի քանի կարեւոր հարցադրումներ. «Բա ասում էիք նախկին իշխանությունների ժամանակ խոշոր գործարարները ստվերում էին գործում ու տակից փող էին տալիս իշխանություններին, իսկ Նիկոլի ժամանակ այլեւս ստվեր չկա՞ եւ իշխանություններն էլ տակից փող չե՞ն վերցնում... հիմա ի՞նչ Սամվել Ալեքսանյանը ստվերից դուրս ա եկել, բայց ավելի քիչ հարկ ա վճարում, քան էն ժամանակ, երբ ստվերո՞ւմ էր, թե՞ Սամվել Ալեքսանյանը երբեք ստվերում չի եղել ու տակից երբեւէ փող չի տվել իշխանություններին, ուղղակի ընդդիմադիր Նիկոլը հերթական սուտն էր հորինել եւ օգտագործում էր նախկին իշխանությունների դեմ…
Թե՞ Սամվել Ալեքսանյանը քիչ հարկ ա հիմա վճարում, քանզի տակից ավելի շատ փող ա մուծում Նիկոլենց, թե՞ Նիկոլենք տնտեսությունը պրավալ են տալիս, որի արդյունքում Սամվել Ալեքսանյանի գործերը վատացել ա ու սկսել ա ավելի քիչ հարկ վճարել եւ բազում այսպիսի հարցեր»:

Նիկոլական ոճրախմբի քստմնելի վարքագիծը (տեսանյութ)

Մ. Հարությունյանի կարծիքով՝ մի բան հստակ է. «Նիկոլը չի կարողացել փաստարկված ապացուցել, որ օրինակ ՝ Սամվել Ալեքսանյանը գործել է ստվերում, կամ տակից փող է տվել նախկին իշխանություններին, եթե ունեք փաստեր՝ առանց շոուների եւ հեքիաթների հրապարակեք մենք էլ իմանանք...»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА