o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընկերս, դու ինչո՞ւ խաբեցիր մեզ». Անահիտ Մութաֆյանը՝ Երեւանի քաղաքապետին

19.02.2019 23:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ընկերս, դու ինչո՞ւ խաբեցիր մեզ». Անահիտ Մութաֆյանը՝ Երեւանի քաղաքապետին

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ նշել. «Իմ սիրելի կոլեգա, 2013 թվականին ես հավատացի քեզ, կանգնեցի կողքիդ, պայքարեցի քեզ հետ հանուն Երեւանի եւ եր եւ անցու։ Գիտե՞ս ինչ հույս կար իմ մեջ, ի՞նչ հավատ, որ դու ու մենք պայքարում ենք, որպեսզի լավ լինի, որպեսզի մենք ու մեր երեւանցիները կարողանան ունենալ լավ ու մատչելի տրանսպորտ, բայց ի՞նչ եղավ, ընկերս, դու ինչո՞ւ խաբեցիր մեզ։ Փաստորեն, սա ոչ թե պայքար էր հանուն երեւանցու, այլ մենք ընդամենը քո վարկանիշի համար էինք պայքարում։ Հիմա դու ես քաղաքապետը եւ դու ասում ու անում ես նույնը, ինչի դեմ ինքդ էիր պայքարում։ Ի՞նչը քեզ փոխեց, Հայկ, պաշտո՞նը, թե՞ զգացիր, որ Տարոնը ճիշտ էր, դու սխալվել էիր»։

«Հաղթանակը բոլորինն է». Անահիտ Աղաբեկյան (Տեսանյութ)

Եզրափակելով խոսքը՝ Ա. Մութաֆյանն ընդգծում է. «Ի՞նչ անենք, Հայկ։ Հիմա էլի՞ պայքար սկսենք, նույն պայքարը, բայց դու կլինես բարիկադի մի կողմում, մենք՝ դերասաններս, մյուս կողմում։ Հայկ, հարգելիս, կարո՞ղ ես ինձ ու մյուսներին օրինակ բերես այն հանրությունից գոնե երկուսին, ովքեր պահանջում են տրանսպորտի թանկացումը։ Հայկ, մի՛ ստեք մեր ժողովրդին, պարզապես մի՛ ստեք...

«10 ամիսների ընթացքում միայն տեսել ենք քաղաքապետարան-«Սանիթեք» փոխադարձ մեղադրանքներ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА