ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընդդիմությունը չի կարող որեւէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին»

20.02.2019 02:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ընդդիմությունը չի կարող որեւէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին»

Այն, որ Ազգային Ժողովում Կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին ընդիմադիրները, ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով՝ սրանում որեւէ արտառոց բան չկա. «Սակայն աչքի զարնեց ընդմադիրների կողմից իրենց քաղաքական դիրքորոշումը հիմնավորող երկու մեկնաբանություն: Առաջինն այն էր, որ ընդդիմությունը գտնում էր, որ Կառավարությունը պարտավոր էր հնարավորություն ստեղծել ծրագիրը վաղօրոք (մինչ ԱԺ լիագումար նիստում քննարկելը) քննարկել խմբակցությունների հետ՝ պատգամավորների առաջարկությունները լսելու համար, ապա նոր ներկայացնել Ազգային Ժողովի դատին: Նույնիսկ նիստի ընթացքում հնչեց վարչապետի առաջարկը ծրագրի վերաբերյալ առաջարկությունները քննարկելու պատրաստակամության մասին: Լավ էր, որ հետո (հավանաբար ԱԺ քարտուղարության հուշումով) հայտարարվեց, որ Սահմանադրութունը նման հնարավորություն չի նախատեսել: Եվ իրոք, Սահմանադրությունը ոչ միայն նման հնարավորություն չի նախատեսում, այլեւ ծրագրի մշակման համար Կառավարությքանը նախատեսում է ընդամենը 20 օր: Ակնհայտ է, որ այդ ժամկետում ենթադրել ե՛ւ ծրագրի մշակում, ե՛ւ մի հատ էլ դրա նախնական քննարկումներ, ե՛ւ ծրագրի լրամշակում՝ ուղղակի անհնար է: Հետեւաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ է սահմանադիրը այդչափ սահմանափակ ժամկետ նախատեսել ծրագրի մշակման համար: Բանն այն է, որ սահմանադիրը ելել է այն քաղաքական իրողությունից, որ Կառավարությունը, որը ձեւավորվել է ընտրություններում հաղթանակած քաղաքական ուժի կողմից, պետք է իր ծրագրում ամբողջությամբ արտացոլի իր նախընտրական ծրագրում ամրագրված թեզերը, որոնք արժանացել են հանրության հիմնական մասի հավանությանը, որոնց իրականացման համար էլ հանրությունը վստահել է այդ ուժին ձեւավորել իշխանություն, հետեւաբար եւ Կառավարություն: Ուստի՝ Կառավարության ծրագրի կազմումը, ըստ էության, պետք է լինի զուտ տեխնիական խնդիր՝ նախընտրական ծրագիրը վերածել գործունեության հնգամյա ծրագրի՝ նախընտրական խոստումների կատարումը հավաստող չափելի ամփոփիչ ցուցանիշերով: Այնպես որ, այդ փաստաթուղթը այլ ուժերի հետ եւ նրանց առաջարկություններն ընդգրկելու նպատակով վաղօրոք քննարկումների կարիք չունի եւ չի էլ կարող ունենալ: Դա հանրության առջեւ քաղաքական մեծամասնության պատասխանատվությունը արձանագրող իրավաքաղաքական ակտ է»:

​​​​​​​«Գտել եմ իմ գաղափարախոսությանը եւ մտածելակերպին ամենահարիր կուսակցությունը». ՀՀԿ շարքերը համալրվում են (Տեսանյութ)

Երկրորդ մոլորությունը, ըստ նախկին պատգամավորի, դա ընդդիմության դեմ քվեարկելու քաղաքական մեկնաբանությանն է վերաբերում. «Ընդդիմության քվեարկությունը՝ թե՛ նրա կողմից եւ թե՛ լրատվամիջոցների ու փորձագետերի կողմից որակվում է, որպես անհամաձայնություն մեծամասնության՝ ծրագրում ամրագրված քաղաքականությանը: Բոլորովին չվիճելով սույն պնդման հետ, այդուհանդերձ կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե ծրագրում Կառավարությունը ընդգրկի ընդիմության առաջարկները կամ դրանցից ամենաանկյունաքարայինները, ապա ընդիմությունը պետք է (կարող է) կողմ քվեարկել ծրագրին: Եթե անգամ տեսականորեն դա ենթադրելի է (իսկ վերը բերված մեկնաբանությունները այդ են վկայում), ապա կնշանակի, որ ընդիմությունը կարող է ստանձնել հանրության առջեւ քաղաքական մեծամասնության ծրագրի կատարման հետեւանքների քաղաքական պատասխանատվությունը եւս: Մի բան, որը քաղաքագիտական առումով աբսուրդ էՀետեւաբար Կառավարության ծրագրին ընդիմության դեմ քվեարկելու քաղաքական իմաստը մեծամասնության ծրագրի համար հանրության առջեւ քաղաքական պատասխանատվություն չստանձնելն է: Ընդիմությունը չի կարող որեւէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին հենց այն պարզ պատճառով, որ նա ընդիմություն է»:

«Ակտիվությունը պետք է ուղղված լինի մեր երկիրն ավելի լավը դարձնելուն». Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА