ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ

19.02.2019 22:20 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ

Մամուլում տեղեկությունները շատ են, որ «Արսենալի» բյուջեն ամառային համալրումների համար եւս մեծ չէ, իսկ թիմի ղեկավարությունը իսպանացի մասնագետի առաջ խնդիր է դրել՝ ակումբը վերադարձնել Չեմպիոնների լիգա: «Daily Star»-ի տեղեկություններով, Էմերին իր առջեւ դրված խնդիրն ուզում է լուծել բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից ազատվելու միջոցով:

Հենրիխը խաղը լավ սկսեց, բայց կտրուկ անհետացավ այն բանից հետո, երբ...Football.London

Մասնագետը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանը, Մեսուտ Օզիլը, Ալեքս Իվոբին, Շկոդրան Մուստաֆին կարող են «զինագործներին» ավելի մեծ օգուտ բերել թիմից հեռանալով: Լոնդոնցիները նրանց փոխարեն ցանկանում են գնել Նիկոլաս Պեպեին եւ Ուսման Դեմբելեին: Այսօրինակ ծրագրերը մարզչի կողմից կարող են իրագործվել, եթե նա իսկապես մրցաշրջանի երկրորդ հատվածում վերոհիշյալ ֆուտբոլիստներից գործնական օգուտ չտեսնիՄխիթարյանը, իհարկե, բարձրակարգ ֆուտբոլիստ է: Սակայն խնդիրն այն է, որ չի կարողանում կայուն լավ խաղ ցուցադրել: Տեւական ժամանակ խաղադաշտից բացակայելով, հայ ֆուտբոլիստը վերադարձ «Հադերսֆիլդի» դեմ խաղում թեեւ բավականին տպավորիչ էր, սակայն հաջորդ խաղը նրան բավականին շատ քննադատություն բերեց: Ասենք, չփայլեց նաեւ «Արսենալը»՝ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում հյուրընկալվելիս՝ անակնկալ պարտություն կրելով ԲԱՏԷ-ից: «The Independent»-ը Մխիթարյանի մասին գրել է. «Բավական կոկիկ հանդիպում անցկացրեց: Բայց մի՞թե դա էր խնդիրը: Նրա մոտ այդպես էլ չստացվեց՝ խաղը վերցնել ձեռքի մեջ եւ սեղմել պատին: «Արսենալը» առաջատարի կարիք էր զգում»: «Mirror»-ի կարծիքն էլ այսպիսին էր. «Լավ սկսեց, բայց ավելի ուշ պարզապես անհետացավ: Մեկնարկում լավ հնարավորություն ուներ «Արսենալին» առաջ մղելու, բայց վրիպեց»: «The Sun»-ն ավելի կտրուկ էր իր դիտարկումներում. «Եթե միայն Հենրիխ Մխիթարյանը օգտագործեր այդ հնարավորությունը հանդիպման սկզբում, ամեն ինչ կարող էր այլ լինել: Բայց նա դա չարեց, ու եթե դուք խաղը նայում էիք ուշադիր, ապա, հավանաբար, մոռացել էիք, որ նա դաշտում էր»:

Հենրիխ Մխիթարյանն Ունաի Էմերիի հետ լուսանկար է հրապարակել

«ESPN»-ն իր հերթին նկատել է. «Հադերսֆիլդի» դեմ տպավորիչ վերադարձից հետո այս խաղը հիասթափություն էր: Նա այդպես էլ չկարողացավ իր խաղը թելադրել, ու դիրքը հեշտությամբ կորցնում էր: Զարմանալի է, որ նա այդքան երկար մնաց խաղադաշտում»: Իսկ «Pain In The Arsenal»-ն անգամ նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու ակնարկներ է արել. «Անհետացած էր խաղի մեծ մասում: Իսկապես շատ լավ սկսեց, լավ տեղաշարժվում էր խաղադաշտում, գեղեցիկ փոխանցումներով պահեր էր ստեղծում, բայց 15-րդ րոպեից հետո բառի բուն իմաստով ոչինչ չարեց... Ժամանակն է եկել ինչ-որ նոր բանի, կամ ինչ-որ նոր մեկի»:

Մխիթարյանն, ով չի կարողացել տպավորել Էմերիին, ամենից շատ կտուժի Ֆրեյզերի «Արսենալ» տեղափոխությունից.Daily Star

Հայ ֆուտբոլիստի կարիերայի հետագա ընթացքի որոշման հարցում մրցաշրջանի ավարտը մեծ դեր կունենա: Այս պահին Մխիթարյանը մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 22 խաղի` դառնալով ընդամենը 4 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА