o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹԵ՛ ԴՐՍԻՑ ԵՎ ԹԵ՛ ՆԵՐՍԻՑ ՔԱՆԴԵՑԻՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

19.02.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԹԵ՛ ԴՐՍԻՑ ԵՎ ԹԵ՛ ՆԵՐՍԻՑ ՔԱՆԴԵՑԻՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, ու 2019-ը հայտարարված է թումանյանական տարի, քանի որ լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Մինչ տարին կողողվի թումանյանական միջոցառումներով, «Իրավունքը» ուսումնասիրեց  հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային եւ հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի` իր ժամանակակիցներին ուղղված նամակներից ու զրուցներից պատառիկներ, որոնք մեկ դար անց էլ արդիական են ու մտահոգող, կարծես ոչինչ չի փոխվել, խնդիրները նույնն են ու անլուծելի:

«Ինչպիսի՞ պահանջի արդյունքում է «Ոսկե ծիրան» լվացքատունը որոշել Երևանում ադրբեջանական ֆիլմ ցուցադրել». Հովհաննես Գալստյան

 

«ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ»

Հատված Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի զրույցից, որը տեղի է ունեցել 1905 թվականի գարնանը, Թումանյանի Թիֆլիսի բնակարանում:

- Կոմիտաս ջան, ասել կուզի` եկել ես, որ Թիֆլիսը գրավես քո երգերով, չէ՞: Շատ լավ ես արել: Վաղուց էր պետք:

- Այդպիսի մի չար միտք ունեմ:

«Կինոյի մասին օրենք ընդունելով` հերթական անգամ կապում ենք սայլը ձիուց առաջ» (տեսանյութ)

- Հիանալի միտք, - շեշտեց Թումանյանը: - Համա գիտե՞ս, որ մեր, էսպես կոչված, արիստոկրատ մեծատները համարյա օտարացել են, ռուսացել: Վաճառական դասն էլ հետեւում է նրանց. ուզում է սիրամարգի պես նազանքով ճեմել, մոռանալով, որ ագռավը չի կարող սիրամարգի խելք ունենալ: Մնում են արհեստավորները, նրանք էլ շատ են աղքատ. օր ու գիշեր տանջվում, ջան են մաշում մի պատառ հացի համար: Էլ ո՛չ ժամանակ կա, ո՛չ սիրտ` հետաքրքրվելու երգով, նվագով, մանավանդ գրականությամբ: Օրինակ, իմ ընթերցողը բացառապես հայ աշակերտությունն է եւ գյուղերի տված ինտելիգենցիան: Գիտեմ, որ հատուկենտ հայ բուրժուաներ «հայրենասիրաբար» գնում են հայերեն գրքեր, բայց ինչպես չինացին չի կարդում այդ գրքերը, էնպես էլ նրանք:

«Հովհաննես Գալստյանի եւ Ազգային կինոկենտրոնի թնջուկից հետո` բացահայտել եմ մի շարք խնդիրներ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Ես իրազեկ եմ այդ տխուր երեւույթին, բայց երաժշտությունը, որպես ինտերնացիոնալ արվեստ, ավելի բախտավոր է, - ասաց Կոմիտասը, - երաժշտություն, մանավանդ երգ հասկանալու համար անպայման չի պահանջվում իմանալ այն լեզուն, որով գրված է տվյալ երգը: Ճաշակով հորինված ու վարպետորեն կատարված երգի ազդեցությունը լսողի վրա մեծ է, երբեմն ուժեղ, եթե մարդը զուրկ չէ լսողությունից եւ առհասարակ զգացվելու հույզից:

«Կոմիտասը խելագարվեց աշխարհում տիրող չարությունից եւ պատերազմներից, ինչպես Նիժինսկին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Այո, բայց մեր էսպես կոչված բարձր խավի լսողները ժողովրդական երգին վերաբերվում են քմծիծաղով եւ առանց ամաչելու ասում են, որ նրանից աթարի հոտ է գալիս:

- Ավելի վատ այդպես ասողների համար, որովհետեւ ժողովրդական երգի բնորոշ հոտը Հայոց լեռնաշխարհի գունագեղ ծաղիկների բույրն է. նրանից ուրիշ հոտ առնողն ինքն է հոտած, նման «պիպու» կոչվող թռչունին, որը շուտ-շուտ փոխում է իր բույնը, կարծելով թե բույնը հոտած է, բայց փաստորեն հոտածն ինքն է:

Շիրազին չէին հասկանում ղեկավարները, որովհետեւ միշտ ճիշտն էր ասում

- Պա՜հ, ինչ լավ համեմատություն արիր, Կոմիտաս ջան:

- Է՜հ, Օհաննես, խոսքը մերը, տունը մերը, խոսենք անկեղծաբար, - ասաց Կոմիտասը թառանչով: - Հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք. մենք քաշվում, մենք ամաչում ենք բացեբաց գնահատել, մանավանդ սիրել մեր արժեքները. լինի դա կուլտուրական նվաճում, թե կուլտուրական դեմք, անձնավորություն:

- Էդ դրուստ ես ասում, - վրա բերեց Թումանյանը:

- Կասեմ ավելին, - շարունակեց Կոմիտասը, - ստրկամիտ մարդուն հատուկ մոլությամբ փնտրելով մերը` մենք սիրում ենք փքել, ուռեցնել օտարինը, երբեմն նաեւ մերը, բայց այն, ինչն իրապես ո՛չ մի արժեք չունի:

«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին

- Էդ էլ ճիշտ դիտողություն է, Կոմիտաս, բայց դա ցեղային հատկանիշ չէ. դա հետեւանք է այն բանի, որ կորցնելով մեր քաղաքական անկախությունը, ապրելով իրավազուրկ դրություն օտարների դաժան լծի տակ` դարեր շարունակ մենք մեր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար համակերպվել, հարմարվել ենք տեսակ-տեսակ բռնակալությունների, եւ դա իր անպիտան կնիքն է դրել մեր բնավորության վրա: Ուշագրավ փաստ է, որ այդ գիծն ավելի ցայտուն կերպով երեւում է ո՛չ թե հասարակ ժողովրդի, այլ իմ ասած «բարձր խավերի» մեջ, որոնք ինչպես անցյալում, նույնպես ներկայումս, հանդիսանում են միջնորդ օղակ օտարների եւ ժողովրդական ճնշված մասսաների միջեւ:

Լույս է տեսել Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը

Կոմիտասի դեմքին ծաղկեց մի տխուր ժպիտ: Նա իր արտահայտիչ աչքերի ջերմ հայացքով մի րոպե լուռ նայեց Թումանյանին, ապա ասաց.

- Օհաննես, ասածդ վշտացրեց ինձ. բնորոշելով մեզ, բնորոշելով մեր ժողովուրդը` դու փորձում ես քո պատմական տեսությամբ մեղմել իրողության ծանր տպավորությունը: Մենք կանգնած ենք այլասերման ճանապարհի վրա, եթե շարունակվի այն, ինչ գոյություն ունի:

- Ո՛չ, Կոմիտաս, այլասերվում է ո՛չ թե ժողովուրդը, այլ բուրժուական տարրը, - առարկեց Թումանյանը եռանդով: - Աշխատանքը կենսունակության աղբյուր է, աշխատանքի մարդը ամեն հասարակության առողջ կորիզն է, որ պայքարում է տվյալ հասարակության օրգանիզմը քայքայող բոլոր ախտերի դեմ: Եվ դարերի ստրկությունը չի կարողացել ոչնչացնել այդ հրաշալի կորիզը, նա ապրեցրել է մեր ժողովուրդը, կապրեցնի նաեւ այսուհետեւ:

 «Նոր Հայաստանում» 150-ամյա Հովհաննես Թումանյանից մնացել է միայն թրաշը

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

«Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով...Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ» :

Քննարկվել են Կոմիտասի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը

09.12.1921 Կ.Պոլիս-Վենետիկ

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА