ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այդ հարցով դիմեք Նազենի Ղարիբյանին»

19.02.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այդ հարցով դիմեք Նազենի Ղարիբյանին»

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի` «Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությանն անվանակարգված լինելը, թեպետ պարծանք էր բոլոր գիտակից հայերի համար, սակայն հանրությանն արդեն հայտնի է, թե ինչ բացասական տրամադրվածությամբ նրան դեպի հեղինակային մրցանակաբաշխությանը ճանապարհեց ՀՀ մշակույթի նախարարությունը` ի դեմս նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: Այնուամենայնիվ, «Իրավունքի» հետ զրույցում Կ. Օրբելյանն ասաց, որ իր վերադասների նման «լավ» վերաբերմունքն իր գործունեության վրա ամենեւին էլ ազդեցություն չի ունեցել, ապա շեշտեց, որ թեպետ մրցանակով չի վերադարձել, բայց փոխարենն այնտեղ արժանացել է բարձր ընդունելության.

«Ապամոնտաժել Օպերայի տարածքի բոլոր սրճարանները». քաղաքացիները պահանջում են (սոցհարցում)

«Հետաքրքիր էր կազմակերպված անվանակարգված մասնակիցների ընդունելությունը, բոլոր մասնակիցների` ե՛ւ ջազային, ե՛ւ դասական երաժիշտների: Շփվեցինք միմյանց հետ, շատ ընկերեներիս հանդիպեցի այնտեղ, մի խոսքով, շատ հետաքրքիր անցավ: Իսկ արդեն հաջորդ օրը տեղի ունեցավ բուն  արարողությունը, պետք է ասեմ որ մրցանակաբաշխության ընթացքը ե՛ւ անհանգստացնող էր, ե՛ւ հետաքրքիր, որովհետեւ շուրջբոլորդ հայտնի մարդիկ էին` շքեղ հագնված, բոլորը սպասում էին այդ բաղձալի մրցանակի պահին, եւ այդ պահը մեկի համար գալիս է, իսկ մյուսի համար` ոչ... Դե ինչ արած, այդպես էլ է պատահում»:

«Պատերազմ, թե խաղաղության» փոխարեն Վենետիկի Բիենալե կմեկնի «Հեղափողությունը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԳԱՂԱՓԱՐ ՉՈՒՆԵՄ, ԹԵ ՆՐԱՆՔ ԻՆՉՈՎ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ»

Երբ հետաքրքրվեցինք, թե ի վերջո Նազենի Ղարիբյանի կողմից «Գրեմմի» մեկնելու նամակին մերժում ստանալուց հետո Կ. Օրբելյանը ո՞ր փոխվարչապետին է դիմել, ինչը իր հարցազրույցներից մեկում փաստել էր հենց Նազենի Ղարիբյանը, մաեստրոն ասաց. «Ես չեմ ուզում խոսել այս թեմայի մասին»,- ապա հավելեց. «Այդ հարցով դիմեք Նազենի Ղարիբյանին»:

«Մնում եմ իմ համոզմանը, այսօր ժամանակը չէ, որ Մշակույթի նախարարությունը միացվի այլ գերատեսչության». Սոֆյա Հովսեփյան

Իսկ մեր այն հարցին, թե ըստ Նազենի Ղարիբյանի` Դուք 3 հաստիք եք զբաղեցնում օպերային թատրոնումի վերջո, այս անհիմն մեղադրանքների նպատակը ո՞րն է, որպեսզի իրենց հետ քայլած ու հեղափոխություն արած «իրենց մա՞րդն» ունենան նաեւ այս կառույցում, հատկապես, որ տնօրենի համար արդեն անուններ են շրջանառվում, Կ. Օրբելյանը այս հարցում եւս հակիրճ գտնվեց. «Դա երեւի պետք է նրանցից հարցնեք, ես գաղափար անգամ չունեմ, թե նրանք ինչով են ղեկավարվում»:

«Վստահ չեմ, որ գերնախարարությունների պատասխանատվության տակից նախարարները կարողանալու են դուրս գալ»

Մեր այն դիտարկմանը, թե նախկինում օպերայի բոլոր ներկայացումների գլխավոր փորձերը, պրեմիերաները կամ էլ խաղացանկային որոշ ներկայացումներ առանց մշակույթի նախարարի չէին ընթանում, սակայն ո՛չ Լիլիթ Մակունցին, ոչ էլ նրան փոխարինողներին ու տեղակալներին այդպես էլ որեւէ պրեմիերայի, կամ ներկայացման գլխավոր փորձի, կամ էլ, լավագույն դեպքում, որեւէ խաղացանկային ներկայացման ժամանակ չտեսանք, ինչո՞ւ, հրավեր ուղարկել էիք, օպերային թատրոնի ղեկավարը հստակեցրեց. «Նրանք` մշակույթի նախարարները, միշտ էին հրավիրվում, եւ ընդհանրապես, Կառավարության բոլոր անդամներին պարտադիր միշտ հրավիրատոմսեր են ուղարկվում բոլոր ներկայացումներից»:

«Իմ քայլի» պատգամավորը հաջորդ անգամ դեմ կքվեարկի Կառակարության կառուցվածքային փոփոխությանը

«ԿԱՈՒՆԱՍՈՒՄ ՁԵՌՔ ԵՄ ԲԵՐԵԼ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Կ. Օրբելյանը նաեւ անդրադարձավ Կաունասում կայացած հանդիպմանը, որի արդյունքում ձեռք են բերվել համատեղ ու փոխադարձ համերգների մի շարք պայմանավորվածություններ. «Կաունաս մեկնելու պատճառներից մեկը Եվրոպայի լավագույն երգչախմբերից մեկի` Կաունասի պետական երգչախմբի հետ հանդիպումն էր, որի ժամանակ ձեռք ենք բերել բազմաթիվ համերգային պայմանավորվածություններ: Շուտով` մարտի 21-22-ին Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի աջակցությամբ համերգ կունենանք Լիտվայում Հայաստանի դեսպանատանը, որտեղ ելույթ կունենա մենակատար Արուս Աճեմյանը: Որից հետո, մայիսի 5-ին Կաունասում տեղի կունենա մեր թատրոնի մենակատարներ Գեւորգ Հակոբյանի եւ Հովհաննես Այվազյանի համերգըիսկ արդեն հունիսի 9-ին Կաունասում կրկին մեր մենակատարների` Հայկ Տիգրանյանի եւ Հովհաննես Այվազյանի մասնակցությամբ կներկայանանք Վերդիի «Ռեքվիեմով»: Դրանից հետո, արդեն աշնանը, նոյեմբերի սկզբին, Կաունասի երգչախումբի համերգը տեղի կունենա Հայաստանում: Հուսամ, նրանք մեկ համերգով էլ հանդես կգան Գյումրիում: Կարծում եմ` երգչախմբային երաժշտության բոլոր սիրահարների համար մեծ տոն կլինի: Ասեմ, որ Կաունասի պետական երգչախմբի մենակատարներն անհամբեր սպասում են իրենց` Հայաստան այցին, քանի որ այստեղ երբեք չեն եղել»:

Աղբահանության երկրորդ օպերատորի հարցի քննարկումը հետաձգվեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА