o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ Է»

19.02.2019 21:30 ՔՐԵԱԿԱՆ
«ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին՝ Շշի Մելոյին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի պատճառով փետրվարի 10-ին հիվանդանոցում մահացած 21-ամյա Ջիվան Հարությունյանի քույրը բաց նամակով նախօրեին դիմել էր Գագիկ Ծառուկյանի կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին: Նամակում մահացածի քույրը կատարվածում մեղադրում է Գագիկ Ծառուկյանի որդուն` Նվեր Ծառուկյանին: Սա, իհարկե, իրավապահների պարզելու հարցն է, եւ հուսանք, որ գոնե այս անգամ պատկան մարմինները կկարողանան կամ կցանկանան՝ պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ովքեր են մեղավորներըՍակայն խնդիրը մեկ այլ կողմ եւս ունի: Քանի անգամ է Ծառուկյանը խոսել «ժողովրդի հետ, ժողովրդի համար» արտահայտություններով: Հաջորդը. այն, որ այդ տարածքներում չգրված օրենքներով հնուց հենց Ծառուկյանի խոսքն է օրենք, դա էլ է հայտնի բան: Մի կողմ թողնենք այդ պատմությանը նրա որդու մասնակցություն ունենալ-չունենալը եւ ֆիքսենք հետեւյալ փաստը. նույն այդ տարածքներում եղել են զինված խմբեր՝ պատրաստ ամեն աննշան առիթով իրար մորթել: Ուրեմն, ինչո՞ւ դրանք կային: Իհարկե, Ծառուկյանը կասի, որ դա իր գործը չէ. պետություն կա, ոստիկանություն, թող վերահսկեին: Լավ, այդ դեպքում ո՞ւր է պետության բացատրությունը, ինչո՞ւ այդ խմբերը մինչեւ հիմա «ասֆալտին փռված չէին»: Վերջապես, նման խմբեր արդյոք ողջ երկրով մեկ չունե՞նք. մտեք ցանկացած «իրեն հարգող» բնակավայր, եւ տեղական «ավտարիտետների» պակաս չկա: Նույն մեծ ու փոքր խմբավորումները, որոնց միայն առիթ է պետք Աբովյանի պատմությունը կրկնելու համար: Եվ նորից ոչ մեկին դեռ «ասֆալտին չեն փռել»...

«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը (Բենթլի) բողոքել է դատախազությանը գաղութից, որը թույլ չի տալիս իրեն «գողականով»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով Աբովյանի պատմությանը, այս կարծիքը հայտնեց.

- Միջադեպի մանրամասներին ծանոթ չեմ, բայց շատ մեծ ցավ եմ ապրել երկու երիտասարդ տղաների մահվան պատճառով: Պատկերացնում եմ, թե ինչ ծանր վիճակ է, ողբերգություն է այդ ընտանիքներում: Ես մեր երիտասարդությանը կհորդորեի՝ չգնալ նման կոնֆլիկտների, հատկապես, երբ կենցաղային հողի վրա` փոքր հարցերի շուրջ կոնֆլիկտները վեր են ածվում ողբերգությունների: Սա բոլորիս ողբերգությունն է: Այսքանը կարող եմ ասել:

70 օր պահել են շղթայված և դեմքը փակած. «Շինանյութի Սերգեյի» որդին մանրամասներ է պատմել

 ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА