ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԵՂՀԵՂՈՒԿ, ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԻՇԵՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է»

19.02.2019 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԵՂՀԵՂՈՒԿ, ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԻՇԵՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է»

Արդյոք 5% տնտեսական աճը, որը ներառվեց կառավարության ծրագրում կարո՞ղ է հեղափոխական համարվել եւ բարելավել քաղաքացիների կյանքի որակը: Այն դեպքում, երբ նախկին կառավարությունը իշխանությունը հանձնել է մոտ 10 տոկոս աճով: Այսինքն, եթե ներկայիս կառավարության խոստացած 5 տոկոսը հեղափոխական աճ է, ուրեմն նախկին 10 տոկոսին ի՞նչ անուն պետք է տալ, կրկնակի հեղափոխակա՞ն: Վերջապես, անցած տարվա երրորդ եռամսյակին (չորրորդ եռամսյակի եւ տարեկան ցուցանիշի պաշտոնական վիճակագրությունը որքան էլ տարօրինակ է, սակայն երեկվա դրությամբ դեռ չէր ներկայացրել) հայաստանյան ՀՆԱ-ն ունեցել է ընդամենը 2.7 տոկոս աճ՝ առաջին եռամսյակի 9.7 եւ երկրորդի՝ 7.5 տոկոսի դիմաց: Այս փաստը եւս հաստատում է, որ տնտեսությունը պարզապես օր օրի գահավիժում է, իսկ մոնոպոլիաները, թեեւ վաղուց պետք է վերացված լինեին (ինչպես որ Փաշինյանն է քանիցս հայտարարել), սակայն նույն պաշտոնական տվյալներով՝ որոշ շուկաներում դեռ մի բան էլ ամրացրել են դիրքերը: Այս իրավիճակում արդյոք գոնե խոստացված 5 տոկոս աճը կունենա՞նք: Թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ:

ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՏՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽԱՂԻ ՀԻՇԵՑՆՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄԵՋ ՉԱՓԱԶԱՆՑ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳՆԵՐ ԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»

 

«ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ՄԻԱԿ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԲԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է` ՀԱՐԿԱՎՈՐ Է ԼԱՎ ԼԻՆԵԼ»

ԱԺ-ի հաստատած կառավարության ծրագիրը, խոշոր առումով, հռչակագրային բնույթ կրող փաստաթուղթ է: Սկզբունքների ծրագիր, որով ոչ թե տնտեսական մեկնարկի կոչ է արվում, այլ կոչ է արվում հասարակությանը՝ վերափոխվել: Կոչ են անում փոխվել, առանց մտածելու, որ այդ փոփոխությունները կարող են բերել տնտեսական ճեղքերի, այսինքն՝ ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության խնդիրների: Այնպես որ, այս պահի դրությամբ կառավարության ծրագիրը հեղհեղուկ, հռչակագիր հիշեցնող փաստաթուղթ է: Եվ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ հեղափոխական մեկնարկ կարող է իր մեջ պարունակել այս բառախաղերի միջոցով սկզբունքային բնույթ կրող ծրագիրըԾրագրի մեջ միակ հասկանալի բանը հետեւյալն է` հարկավոր է լավ լինել: Բայց թե ոնց է հարկավոր լավ լինել, ինչ անհրաժեշտ փոփոխություններ ու ինչ եղանակով են իրականացվելու՝ լավ լինելու համար, չկա: Այդ իսկ պատճառով ներկայիս ծրագրի իրականացման եւ հետեւանքների ողջ պատասխանատուն ներկայիս կառավարությունն է կրում, եւ կողմ քվեարկած իշխանության պատգամավորները: Արդյոք կկարողանա՞ն խոստացված փոփոխությունների ողջ վեկտորը ապահովել՝ չեմ կարող ասել: Մեզ մնում է առնվազն հույս հայտնել, որ կհաջողի, որովհետեւ մենք պարզապես այլընտրանք չունենք այս պարագայում: Իհարկե, հրովարտակումը առ այն, որ իբր տեղի է ունենում մեծ արմատական վերափոխումներ, ողջունելի է: Թող լինեն, բայց թող չստեղծեն այնպիսի տպավորություն, որ նախկին իշխանությունների օրոք ոչինչ չի եղել: Այն դեպքում, երբ ներկա պահին մեր տնտեսությունը լավ թե վատ իներցիոն դրվածքով առայժմ շարունակում է այն ամենը, որի հիմքերը դրված են եղել նախկին իշխանությունների օրոք, եւ դա չընդունելն առնվազն անարդար է: Հիմա հերթը հասել է նրան, որ այս ծրագրով քաղաքացին տեսնի ներկա իշխանությունների տնտեսական հեղափոխության մեկնարկը, որի իրականացման մեխանիզմները, ցավոք, այս ծրագրում նախանշված չեն:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԱՅՆՊԻՍԻ ԲՆԱԳԱՎԱՌ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՎԵԼ ՆԵՐԴՐՈՂԻ»

 

«ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ՈՐ ԿԱՌՈՒՅՑԸ ԻՆՉ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ»

Պարոն Բոստանջյան, հաջորդ նստաշրջանին, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Որքանո՞վ է արդյունավետ այս օպտիմալացումը:

- Տեսեք, կառավարությունը, առանց քննարկելու կրճատվողների մասնագիտական որակներն ու պետության կողմից նրանց պատրաստման համար արդեն իսկ կատարված ծախսերը, այնուամենայնիվ, նախատեսում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ: Էլ չենք խոսում, որ հարց է, թե ինչի կհանգեցնի գերատեսչությունների վերամիավորումը եւ մասնագետների կրճատումը: Այնպես որ, ցանկացած  ծրագիր, որը պետությունը կիրականացնի, պարտավոր է դրա վերաբերյալ համապատասխան  կառույց ունենա: Դրա համար, կրկնում եմ, պետությանը պետք է հետաքրքրի ոչ թե նախարարությունների շատ ու քիչ լինելը, այլ արդյոք այդ միացվող կառույցներն ի վիճակի կլինե՞ն ամբողջությամբ տվյալ ոլորտների  գործառույթները հավուր պատշաճի իրականացնել, թե՝ ոչ: Մինչդեռ այս պահին որեւէ բան պարզ չէ, թե որ կառույցը ինչ լիազորություններ ու պարտականություններ է ունենալու:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՅՍՕՐ ՆԱՀԱՆՋ Է ԱՊՐՈՒՄ»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА