ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ի կայքը չի ճանաչում հենց իր՝ ՊԵԿ-ի էլեկտրոնային ստորագրությունը

19.02.2019 12:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ-ի կայքը չի ճանաչում հենց իր՝ ՊԵԿ-ի էլեկտրոնային ստորագրությունը

«Ռեֆորմիստներ» կուսակցության փոխնախագահ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ինչ բամբասանք լսել են, գրել են. Մանվել Գրիգորյան

– Բացի իմ հիմնական գործունեություններից ես նաև անհատ ձեռներեց եմ և ամեն ամիս էլեկտրոնային տարբերակով ուղարկում եմ իմ ԱՁ-ի հաշվետվությունը, հենց ՊԵԿ-ի կայքի միջոցով, ինչպես ընդունված է: Արդեն մի քանի օր է՝ փորձում եմ ուղարկել 2019-ի հունվար ամսվա զրոյական հաշվետվություն, բացում եմ, կայքում լրացնում ինչպես որ հարկն է, դնում իմ էլեկտրոնային ստորագրությունը և ուղարկում, սակայն կայքը հաշվետվությունս չի ընդունում և գրվում է, որ չի ճանաչում ՊԵԿ-ի էլեկտրոնային ստորագրությունը: Այնտեղ 2 էլեկտրոնային ստորագրության տեղ կա, հարկատուի և ՊԵԿ-ի, ու փաստորեն ՊԵԿ-ի կայքը չի ճանաչում հենց իր՝ ՊԵԿ-ի ստորագրությունը: Ծանոթ հաշվապահներս ասում են, որ ՊԵԿ-ի կայքը ծրագրային խնդիր ունի: Ու արդեն քանի օր է՝ խնդիրը չի լուծվում: Փորձել եմ զանգել թեժ գիծ, ինչ-որ ռոբոտ է պատասխանում ու սպասելը անիմաստ է:
Ասածս այն է, որ ընդամենը ոչ հեռավոր անցյալում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ինքն իրեն, իր քարտուղարուհուն ու իր տեղակալներին առասպելական բարձր պարգևատրումներ արեց՝ իբրև թե լավ աշխատելու համար: Սա է՞ ձեր լավ աշխատելը, որ սկի ձեր կայքին չեք կարողանում տիրություն անել:
Կարծում եմ, իշխանությունների համար առաջնահերթություն պետք է լինի ՊԵԿ-ի ղեկավար կազմին աշխատանքից ազատելը, որովհետև նրանք կարող են պատուհաս դառնալ նույնիսկ իշխանությունների համար, եթե արդեն չեն դառել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА