ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացու ուտելիք. 5-օրյա վաղեմության մակարոնը սպանել է 20 տարեկան տղային

19.02.2019 11:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մահացու ուտելիք. 5-օրյա վաղեմության մակարոնը սպանել է 20 տարեկան տղային

ԱՄՆ-ում 20-ամյա ուսանող Էյջեյին (ազգանունը չի նշվում) գտել են մահացած իր անկողնում։ Նրա վերահաս մահվան պատճառ է դարձել հին մակարոնի մնացորդը, որը նա կերել էր դրանից առաջ։ Մակարոնը նրա խոհանոցում մնացել էր 5 օր։

Ամերիաբանկը նվազեցրել է Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները

Ինչպես տեղեկացնում են արեւմտյան լրատվամիջոցները, ուսանողը կերել էր կերակրի մնացորդը՝ այն տաքացնելով միկրոալիքային վառարանում, իսկ հետո գնացել էր զբաղվելու սպորտով։ Կես ժամ հետո նա ուժեղ գլխացավ է զգացել, փորացավ եւ սրտխառնոց։ Էյջեյը որոշել է պառկել քնելու՝ այն հույսով , որ ցավն ինքն իրեն կանցնի։

Դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը bacillus cereus-ն է։ Դա սպորանման բակտերիա է, որը թույներ է արտադրում եւ կարող է հանգեցնել փսխուքի ու փորլուծության, ինչպես նաեւ խախտել լյարդի աշխատանքը։

Ուսանողը հասկացել է, որ, ամենայն հավանականությամբ, թունավորվել է եւ սկսել է շատ ջուր խմել։ Բայց, ինչպես նշում են բժիշկները, bacillus cereus-ը շատ ավելի վտանգավոր է, քան սովորական պաթոգենները, որոնք առաջացնում են ստամոքսի խանգարումներ։

Բժիշկները հիշեցնում են, որ չարժե օգտագործել սառնարանից մի քանի ժամ դուրս մնացած հին ուտելիք։ Մանավանդ չարժե ուտել այն, եթե դրանից տհաճ հոտ է գալիս, իսկ արտաքին տեսքը կասկած է առաջացնում։

Նման դեպք գրանցվել է 2005 թվականին, դրա մասին տեղեկացրել է Journal of Clinical Microbiology-ն. այն ժամանակ մի ընտանիքից 4 երեխա հիվանդացել էր՝ ուտելով 4-օրյա վաղեմության մակարոնի սալաթ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА