ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Լինենք իրապես ժողովրդավար երկիր եւ ազատություն տանք մեր երկրի միակ քաղբանտարկյալին»

18.02.2019 01:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
​​​​​​​«Լինենք իրապես ժողովրդավար երկիր եւ ազատություն տանք մեր երկրի միակ քաղբանտարկյալին»

«Մենք բոլորս ձգտում ենք ունենալ օրենքի երկիր, ձգտում ենք ունենալ հզոր ու փառապանծ երկիր։ Ապրիլյան քայլարշավի ընթացքում ոչ ոք չէր երազում ժողովրդավար երկրից վերածվել բռնապետական երկրի։ Ուր կարծիք արտահայտելու համար ԱԱԾ հրավիրեին մարդկանց, ուր քաղաքական հայացքների համար աշխատանքից հեռացնեին մարդկանց, ուր չլիներ ընդիմություն, ուր պատվազրկեին ազգային հերոսներին եւ ամենակարեւորը անազատության ենթարկեին ՀՀ երկրորդ նախագահին», - գրում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆՆ ու մանրամասնում. «Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, սա ես չեմ ասում, սա ասում են շատ լուրջ քաղաքագետներ եւ դրսի աչքի համար ժողովրդավար երկիր ձեւացող երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն։ Ուրեմն՝ ստեղծենք օրենքի երկիր, լինենք իրապես ժողովրդավար երկիր եւ ազատություն տանք մեր երկրի միակ քաղբանտարկյալին՝ Ռոբերտ Քոչարյանին»։

​​​​​​​«Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է». Արփինե Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА