ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 17-ը Ինքնաբուխ բարության դրսեւորման օրն է

17.02.2019 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 17-ը Ինքնաբուխ բարության դրսեւորման օրն է

Ինքնաբուխ բարության դրսեւորման օրը (Random Acts of Kindness Day) ամբողջ աշխարհում նշվում է փետրվարի 17-ին։ Այն միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից է։ Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ից, սակայն այսօր արդեն այն ունի համաշխարհային նշանակություն ու նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից եւ կրոնական համոզմունքներից՝ գրում է Calend.ru-ն։

ՀԱՅՏՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ ՄԵԴԱԴՐՈՒՄ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Տոնն առավելապես հայտնի է Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, որտեղ այդ օրը շատ քաղաքներում ավանդաբար անցկացվում են բարեգործական միջոցառումներ, մարաթոններ։ Դրանց մասնակցում են հայտնի մարդիկ, հասարակական եւ քաղաքական գործիչներ։

Քչերն են մեր անհանգիստ ժամանակներում ընդունակ նման «հերոսությունների»։ Առօրյա խնդիրներից հոգնած եւ գրգռված մենք ավելի հաճախ ենք անտարբեր մնում ուրիշների խնդիրների հանդեպ, քանի դեռ դրանք մեզ չեն առնչվում։ Այդ ժամանակ մենք փնտրում ենք այն մարդկանց աջակցությունը, ում համար «անշահախնդիր օգնությունը», «գթասրտությունը» եւ «կարեկցանքը» սոսկ բառեր չեն, այլ կյանքի իմաստ, որ վերածվել են կոչումի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА