ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքսիկայի սրճարաններից մեկում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել

17.02.2019 11:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեքսիկայի սրճարաններից մեկում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել

Մեքսիկայի առողջարանային Կանկուն քաղաքի սրճարաններից մեկում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, հայտնել է Կինտանո Ռոո նահանգի գլխավոր դատախազը` վկայակոչելով միջադեպի ականատեսներին, հաղորդում է Газета-ն:

Անթալիայում ավտովթարի հետևանքով Ռուսաստանից և Ուզբեկստանից զբոսաշրջիկներ են տուժել

Աղբյուրի փոխանցմամբ` հինգ զինված անձ ներխուժել է սրճարան և կրակ բացել հաճախորդների ուղղությամբ: Հրաձգության հետևանքով 5 մարդ սպանվել է, ևս 5-ը` վիրավորվել: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Միջադեպից հետո հանցագործներն ավտոմեքենայով հեռացել են դեպքի վայրից: Ոստիկանությունը պարզում է հրաձգության շարժառիթները:

 

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА