o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեր Գրիգորն աղոթեց հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորի առողջության համար

17.02.2019 03:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տեր Գրիգորն աղոթեց հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորի առողջության համար

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, որը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը Մատենադարանի շենքի դիմաց, այսօր այցելեցին կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ եւ Երեւանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԳՐԻԳՈՐ քահանա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

«Այցիս նպատակը նրա առողջության համար աղոթելն էր եւ նրան հորդորելը առաջնահերթորեն սեփական առողջության մասին մտահոգվելու: Եվ այժմ էլ բոլորիդ աղոթքն եմ խնդրում առ Աստված, որպեսզի ամեն ինչ Տիրոջ սուրբ կամքով կարգավորվի», - կինոռեժիսորի հետ հանդիպումից հետո՝ գրել է Տեր Գրիգորը:

Արդեն 14 օր հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Գալստյանն էլ ի պատասխան նշել է. «Շնորհակալ եմ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին Սուրբ Սարգսի օրը սրտապարար այցի, Գրիգոր Սկեւռացու Աղոթագրքի, աղոթքի ու Նավասարդ Սրբազանի հորդոր-պատգամի համար»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլի միջոցով բողոքի ակցիա է ձեռնարկել՝ Մշակույթի նախարարությունից եւ կինոկենտրոնից պահանջելով, որ իրեն տրամադրեն դեռեւս 4 տարի առաջ հաստատված գումարը, որի միջոցով պետք է ավարտին հասցվի իր «Տատիկիս վարսերը» ֆիլմը:

Հայտնի են տարվա լավագույն դերասանների անունները

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА