ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տատիկիս վարսերը» անհնար է խմբագրել, կասեցնել ու տապալել». ԳարՍու

17.02.2019 00:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տատիկիս վարսերը» անհնար է խմբագրել, կասեցնել ու տապալել». ԳարՍու

Արդեն 14-րդ օրն է, ինչ Մատենադարանի շենքի դիմաց հացադուլի մեջ է գտնվում կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Նրան այցելել են բազմաթիվ մշակութային, հասարակական եւ քաղաքական գործիչներ, որոնց թվում է նաեւ ռեժիսոր, դրամատուրգ, դերասան ԳարՍու ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Հանդիպման մասին դրամատուրգը գրառում է կատարել սոցցանցում, որն առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ:

Գորգիսյանն անդրադարձել է համացանցը «ցնցած» լուսանկարին

«Ես այս մասին պատմում եմ ձեզ՝ ախորժակով, բայց թաքուն ուտելով ընտանեկան տաքուկ օջախում պատրաստված կերակուրը:

Պատմում եմ ձեզ մի մարդու մասին, ում բարեւելիս, մի պահ մտածեցի, արդյոք կդիմանա՞ ձեռքսեղմումիս առօրեական կոպտությանը նրա թափանցիկ, կապույտ նախատինքով հոսող երակների հուլությունը:

«Հովհաննես Գալստյանի եւ Ազգային կինոկենտրոնի թնջուկից հետո` բացահայտել եմ մի շարք խնդիրներ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դիմացավ: Ժպտաց.

- Էսօր դերասանների օրն է:

Նուրբ ու ըմբոստ Դիաննան՝ ֆիլմի դերասանուհին լսում ու չէր կարողանում լսել հացադուլավորի հյուծումից ավելի զուլալված ձայնը՝ փաստարակներն ու հիմնավորումները.

- Գնանք ջուր խմենք: Բնական:

Քայլեցինք Մատենադարանի դիմացի ցայտաղբյուրը. մինչ դու, եղբայր, դժվարությամբ, դանդաղ, բայց անընկնել կռացար ջուր խմելու, ասես հարգանքի տուրք մատուցելով հողից եկող հիշողությանը, նայեցի Մաշտոցին՝ արձանին. Կորյունը ինչ որ բան էր ասել նրան, իսկ նա զարմացած ձեռքը պարզել էր՝ մտածելով՝ կրկնե՞լ հետեւյալը.

Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է մեր ճանապարհների վրա կենտրոնանալ (Տեսանյութ)

- Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Վերադարձանք համեստ, անընտել ծառի տակ խփված վրանին: Վրանը ծածկված է հստակ հղումներով, ձմռան գարունով, կինոպատմության կարճլիկ հիշողությամբ. Հիշեցի Անուշ տատին, որ նախանձելի, երկար հյուսքերից առաջինը կտրեց եղբոր, երկրորդը՝ ամուսնու մահվան օրը.

«Պետք է զգոն լինենք, թիրախում մեր ռազմավարական ճանապարհներն են» (Տեսանյութ)

- Հովհաննեսի ֆիլմում կա՞ էդպիսի տեսարան, երբ մազ, հյուսք ա կտրվում, որպես սգի նշան:

Պատասխանը կտեսնեմ ֆիլմում: Հովհաննես Գալստյան անուն ազգանունունով մարդու տեսած ու նկարելիք ֆիլմում:

Ֆիլմի նկարահանումը սկսվել ու վայրենաբար՝ զիմաստություն եւ զխրատ չճանաչող տգիտությամբ արգելակվել է: Արտիստները արտաքնապես փոխվել են. տարիներ են անցել: Արտիստները չեն ծերացել: Հովհաննեսը չի ծերացել: Նրանք հասունացել են ավելի, քան պահանջում էր ֆիլմարտադրությունը: Նրանք հասունացել են այնքան, որքան ցանկանում է ֆիլմարարումը:

Ինչու էր Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնվել հայ-թուրքական սահմանին (Տեսանյութ)

Ֆիլմը կծնվի, քանի որ սա հերթական ֆիլմի փրկության պահանջ ու բողոք չէ, այլ վերաբերմունքի ու մտածողության տեղաշարժի երկունք:

Հովհաննեսի բազմօրյա հացադուլ-գիտակից եւ քաղաքակիրթ պահանջից թափանցիկ դառած ձեռքը ավելի ամուր է հիմա, որ բարձրանալու է վեր՝ ֆիլմի մեկնարկը հետագծելու համար՝ մեր անընդհատ փոխվող իրողության խճճված զուգահեռները համալրերով հերթական ներդաշնակությամբ:

«Դուք խժռում եք պետականությունը». Լիլիթ Գալստյան

Եղբայրս:

Հարազատս:

«Տատիկիս վարսերը»  հյուսկեն կենսագրություն են, ապրած մարդու ապրված կենսագրություն, որն անհնար է խմբագրել, կասեցնել ու տապալել:

Ներիր խնդրում եմ, որ ես հիմա բոլորից թաքուն, արագ ու ագահաբար սնվում եմ ընտանեկան տաքուկ օջախում պատրաստված կերակուրով, երբ դու հացադուլ ես հայտարարել կեղծիքին, ստին, ու... մյուսներին», - ընդգծում է ԳարՍուն:

​​​​​​​Ազատամուտի համայնքապետ ընտրվեց ՀՅԴ-ական թեկնածուն

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլի միջոցով բողոքի ակցիա է ձեռնարկել՝ Մշակույթի նախարարությունից եւ կինոկենտրոնից պահանջելով, որ իրեն տրամադրեն դեռեւս 4 տարի առաջ հաստատված գումարը, որի միջոցով պետք է ավարտին հասցվի իր «Տատիկիս վարսերը» ֆիլմը:

Ի՞նչ իրավիճակ է տիրում երկրում հեղափոխությունից հետո (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА