o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սորոսը քեզնից աղվես է, Նիկոլ, տեղդ հանգիստ նստիր». Անի Կարապետյան (Տեսանյութ)

16.02.2019 23:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սորոսը քեզնից աղվես է, Նիկոլ, տեղդ հանգիստ նստիր». Անի Կարապետյան (Տեսանյութ)

«Համազգային» վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական պարբերականին տված հարցազրույցում դարձյալ երդում է կերել, թե բա՝ իմ արած հեղափոխությունը գունավոր չէր, եւ չէր ուղղորդվում որեւէ արտաքին ուժի կողմից», - այս մասին գրում է «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու մանրամասնում. «Ընդամենը օրեր առաջ տխրահռչակ Ջորջ Սորոսը հանդես եկավ հայտարարությամբ եւև ասաց, որ ինքը աջակցել է Հայաստանի «հեղափոխական տղաներին», գովեց մի ահագին, հետո ասաց, որ էլի է աջակցելու, որպեսզի նրանք ժողովրդավարություն կառուցեն: Փաստորեն, ըստ Փաշինյանի, եթե ոչ մի արտաքին ուժ «հեդափոխությանը» չի սատարել, ուրեմն՝ Սորոսը Հայաստանի քաղաքացի է: Այսինքն՝ ներսից է սատարել: Կատակը թողնենք մի կողմ: Պարզ տրամաբանություն է, որ Սորոսի ղեկավարած «Բաց հասարակության հիմանդրամից» ֆինանսավորվելով՝ Փաշինյանը եւ իր թիմը որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել նրա հետ: Ենթադրում եմ, որ սարեր են խոստացել: Հիմա Փաշինյանը չորով գցում է Սորոսին՝ մեկ շաբաթվա մեջ մի քանի անգամ կրկնելով, որ ոչ մի արտաքին աջակցություն չի ունեցել»: 

​​​​​​​«Տավուշը փաստացի մարզպետ չունի». Վահան Բաբայան

Ա. Կարապետյանի կարծիքով՝ Սորոսն, իհարկե իր ներսում անալիզ կանի, թե ինչ ուտող-ուրացողի հետ գործ ունի, բայց իր վրեժը կլուծի ոչ թե անձամբ Փաշինյանից, այլ Հայաստանի ժողովրդից. «Այսինքն, հերթական անգամ Նիկոլի պատճառով մենք բոլորս կկանգնենք կոտրած տաշտակի առաջ: Եթե ներքին հարցերում Փաշինյանը մի կերպ պլստում է իր մանր ժուլիկությամբ, ապա արտաքին քաղաքականությամբ նրան պետք է խստիվ արգելել զբաղվել: ՀԱՊԿ-ում մեր կապերը քայքայեց, խաղաց Հայաստանի հեղինակության հետ, հետո բռնեց՝ Սիրիա հումանիտար խումբ ուղարկեց, ինչով հարուցեց ԱՄՆ-ի տարակուսանքը, հիմա էլ ուզում է Սորոսի պես աղվեսին ծարավ ջուրը տանել ու ետ բերել: Նիկոլը մոռացել է, որ Սորոսը իրենից հնգապատիկ աղվես է, եւ այս անգամ իր հաշվարկները սխալ են: Այս անգամ ինքը պիտի հանգիստ նստի տեղը եւ ավելորդ չթպրտա»:


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА