ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է CSI Talent Cup 2019 մրցաշարի մասնակիցներին (տեսանյութ)

16.02.2019 22:57 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է CSI Talent Cup 2019 մրցաշարի մասնակիցներին (տեսանյութ)

Ջենոայում փետրվարի 16-17-ին անցկացվելու է CSI Talent Cup 2019 մրցաշարը, որին մասնակցելու են եվրոպական հայտնի ակումբների Մ11 թիմերի ֆուտբոլիստները։

Մրցաշարի մասնակիցների թվում է նաև անգլիական «Արսենալը»։ Լոնդոնյան թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ տեսաուղերձով դիմել է երեխաներին ու հաջողություն մաղթել առաջիկա մրցաշարում։

Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ.Արկադի Անդրեասյան (տեսանյութ)

«Դուք ֆուտբոլային ակումբների ապագան եք։ Հիանալի շաբաթավերջ է սպասվում։ Միլիոնավոր մարդիկ պատրաստվում են դիտել ձեր հանդիպումները համացանցի միջոցով։ Միշտ ներդրեք ձեր ամբողջ ուժերը։ Երբեք մի՛ հրաժարվեք ձեր երազանքներից, միշտ հիշե՛ք, որ անհնարին բան չկա, պարզապես պետք է ամեն ինչ տալ դրանց հասնելու համար։ Ձեզ հաջողություն եմ մաղթում մրցաշարի և կարիերայի ընթացքում»,- ասել է Մխիթարյանը։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА