ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռեալը» Ռոնալդուի կարոտը Վինիսիուսի միջոցով է առնում».Կրույֆ

16.02.2019 22:56 ՍՊՈՐՏ
«Ռեալը» Ռոնալդուի կարոտը Վինիսիուսի միջոցով է առնում».Կրույֆ

Ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրույֆի որդի Յորդի Կրոյֆը, որը նույնպես հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայի» կազմում՝ 1994-96 թվականներին, խոսել է Մադրիդի «Ռեալի» երիտասարդ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ջունիորի մասին։

Ռոնալդուի շանսերը զրոյացան, Մեսսին գիտի, որ «Ոսկե գնդակը» սպասում է իրեն.Մոուրինյո

«Կարծում եմ Մադրիդի «Ռեալը» դեռ կարոտում է Կրիշտիանու Ռոնալդուին, և նրանք այդ կարոտը փորձում են առնել Վինիսիուս Ժունիորից, որը յուրաքանչյուր խաղում ավելի ու ավելի լավ է հանդես գալիս։

Նա երիտասարդ է, չափազանց տաղանդավոր և շատ համարձակ։ Ահա, թե ինչու են նրա համար այդքան գումար վճարել։

Իհարկե՛, դեռ շուտ է նրանից պահանջել թիմին իր ետևից տանել, բայց «Ռեալում» մեծ հույսեր են կապում նրա հետ»,- ասել է Կրույֆ կրտսերը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА