ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

16.02.2019 21:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Այսօր Մյունխենում Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն է ստորագրվել, գրում է ՏԱՍՍգործակալությունը:

ԱՆԿԱՐԱՆ ՈՒ ՏԱՇՔԵՆԴԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արձանագրության տակ իրենց ստորագրությունն են դրել երկու երկրների արտգործնախարարներ Դավիդ Զալկալիանին և Նիկոլա Դիմիտրովը:

Վրաստանի արտգործնախարար Զալկալիանին ողջունել է «երկու պետությունների պատմական քայլը»՝ հույս հայտնելով, որ Թբիլիսիի ու Սկոպյեի համատեղ ջանքերը թույլ կտան զարգացնել երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ արդյունքների հասնել:

«Շնորհավորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրության ստորագրման կապակցությամբ: Դա ևս մեկ անգամ ապացուցում է դաշինքի «բաց դռների» քաղաքականությունը և այն փաստը, որ այդ դռները բաց են ՆԱՏՕ-ի արժեքներին ու չափանիշներին համապատասխան բոլոր երկրների առաջ»,- հայտարարել է Զալկալիանին:

Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարը երկրի պատվիրակության կազմում մասնակցում է Մյունխենում կայացող անվտանգության հարցերով 55-րդ համաժողովին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА