ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը կրկին խոսել է Ռուսաստանից C-400 գնելու մտադրության մասին

16.02.2019 20:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը կրկին խոսել է Ռուսաստանից C-400 գնելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից զենիթահրթիռային C-400 համալիր գնելուց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Hürriyet Daily News պարբերականին:

Անթալիայում ավտովթարի հետևանքով Ռուսաստանից և Ուզբեկստանից զբոսաշրջիկներ են տուժել

Թուրքիայի առաջնորդն այսպիսի հայտարարություն է արել փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում:

«Մենք Ռուսաստանից C-400 գնելու համաձայնություն ենք ձեռք բերել: Դրանից հրաժարվել մենք չենք պատրաստվում: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ C-400-ների ներկրումը տեղի ունենա մինչև հուլիս, ինչպես մեզ խոստացել են»,- ասել է Էրդողանը:

Ինչպես հայտնում է Yeni Şafak պարբերականը, Էրդողանը հավելել է, որ Թուրքիան հետաքրքրված է նաև նոր C-500 համալիրներով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА