o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չէ՛, պետք է փոխել աշխարհը, թեկուզ միայն այն պատճառով, որ այն անարդար է կնոջ նկատմամբ»

16.02.2019 16:12 ՄՇԱԿՈՒՅԹ
«Չէ՛, պետք է փոխել աշխարհը, թեկուզ միայն այն պատճառով, որ այն անարդար է կնոջ նկատմամբ»

Տեղի է ունեցել արձակագիր, լրագրող Սարգիս Գոքորյանի <<Ո՞վ է երրորդը>> գրքի շնորհանդեսը: <<Չորս Կյանք>>, <<Առանց նախապայմանների>>, <<Տանը մնացած>> գրքերից հետո՝ սա հեղինակի չորրորդ ստեղծագործությունն է: 
Սարգիս Գոքորյանը <<Տանը մնացած>> գրքի համար արժանացել է <<Համահայկական գրողների միության>> <<Կյանքի գրականություն>> ոսկե մրցանակին։ Շնորհանդեսի օրը գրականագիտական վերլուծությամբ հանդես եկավ նույն միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը: Սարգիս Գոքորյանը արժանացավ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորագրերին: 
Գրքի շնորհանդեսը Վանաձորում նվիրված էր Սուրբ Սարգսի տոնին և Թումանյանի 150 ֊ամյակին: Այդ առիթով հեղինակը նախորդ՝ <<Տանը մնացած>> գրքից 150 օրինակ նվիրելու որոշում է կայացրել։ Բոլոր հյուրերը հեռացան նվեր գրքով, իսկ նոր <<Ո՞վ է երրորդը>> գրքի տպաքանակը գրեթե սպառվել է, որի պատճառով հետաձգվել են Վանաձորի և Գյումրիի շնորհանդեսները: 
Գրքի շնորհանդեսի օրը ելույթ ունեցան նաև դրամատուրգ, երգիծաբան, մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը և բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը: Իսկ երաժշտական մասն ապահովեց Վանաձոր համայնքի կամերային երգչախումբը: 
Արձակ ժանրում այս ստեղծագործությունը արտացոլում է բացառապես իրական պատմություն, դեպքերը տեղի են ունենում Թբիլիսիում և Օդեսայում: Հեղինակն այս գրքով խոսում է ամուսինների դավաճանությունների և դրանց հետևանքների մասին: 
ՆԱԽԱԲԱՆ- «Չէ՛, պետք է փոխել աշխարհը, թեկուզ միայն այն պատճառով, որ այն անարդար է կնոջ նկատմամբ»: Սա մեջբերում է արձակ ժանրի այս ստեղծագործությունից, որը պետք է կարդալ թեկուզ միայն այն պատճառով, որ կյանքն առհասարակ անարդար է: Այս գրքով ուզում եմ մարդկանց հարցնել՝ ինչպե՞ս ենք վարվում մենք, երբ ինչ-որ բան մեզ է պատկանում, և ինչպե՞ս, երբ ինչ-որ բան երազում ենք ունենալ: Ահա ամենը. մենք մեր ունեցածից խլում ենք խորհրդավորությունը և դա փնտրում մի անհնար վայրում, որպեսզի դժվար ապրենք, որովհետև մեր բանականությունը մեզնից արկածներ է ուզում, խաբկանք, որովհետև մեր ներսից ապրելու, ստեղծելու, արարելու պահանջն ամեն Աստծո օր հրաբուխի պես դուրս է ժայթքում ու ստիպում խենթ լինել, ստիպում հավատալ գոյություն չունեցող երջանկությանը: Ա՜խ, այս ինքնախաբեությունը, որն այնքա՜ն գեղեցիկ է, երբ խոսքը վերաբերում է սիրո հարցերին: Սա ամբողջովին իրական պատմություն է, հերոսները մենք ենք, իսկ ո՞վ է երրորդը: Վերահրատարակումից հետո <<Ո՞վ է երրորդը>> գրքի շնորհանդեսներ տեղի կունենան նաև Երևան և Գյումրի քաղաքներում:

Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում կկայանա Պերճ Զեյթունցյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА