ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավազակային հարձակում Երևանում. պարանը գցել են խանութի աշխատակցի պարանոցին, սպառնացել, որ կխեղդեն

16.02.2019 16:18 ՔՐԵԱԿԱՆ
Ավազակային հարձակում Երևանում. պարանը գցել են խանութի աշխատակցի պարանոցին, սպառնացել, որ կխեղդեն

Այսօր, փետրվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Ժամը 13։30-ի սահմաններում 2 անձ ներս են մտել Լենինգրադյան - Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցետրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն և կատարել ավազակային հարձակում։

Ավազակային հարձակում՝ Երևանի «ՍԱՍ» սուպերմարկետում

Նրանք մոտեցել են խանութում գտնվող վաճառողին, անակնկալի են բերել, պարանը գծել պարանոցին և դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից ժամանել են նաև Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արսեն Արսենյանն ու դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակում կատարողները  եղել են առանց դիմակի և խանութ- պահեստարանից հափշտակել են մոտ 700 հազ դրամ։ Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА