o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գազալցակայաններում գազը

15.02.2019 17:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գազալցակայաններում գազը

Կառավարության այսօրվա նիստում  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին որոշման նախագիծը։ Ջանջուղազյանը նշել է, որ գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը պետք է հաշվարկվի ծավալով։ Այս փոփոխությամբ այն ռիսկը, որ այսօր կարող է խտության որոշակի գործակից կիրառելով սպառողին հասցվող գազի ծավալը տարբերվել այն քաշից, որը ենթադրվում է, որ պետք է հասներ սպառողին, կդադարի գոյություն ունենալ: Վարչապետն էլ նշել է, որ  բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ։

Գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով. «Ժամանակ»

«Այդ տարբերությունը կապված է խտության հետ: Հիմա գազը լցնում են ըստ ճնշման: Այսինքն նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ: Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտում»,- ասել է Փաշինյանը։   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА