ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ստամբուլի բազարը այդ երկրին բերեց միլիոնավոր եկամուտ, թողեք մարդիկ առեւտուր անեն». Վահան Բաբայան

14.02.2019 15:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ստամբուլի բազարը այդ երկրին բերեց միլիոնավոր եկամուտ, թողեք մարդիկ առեւտուր անեն». Վահան Բաբայան

«Այսօր եթե դուք լիմոն ծախող տատիկին հանում եք փողոցից, գործարաններ եք փակում, օպտիմալացման եք գնում, դուք չեք կարող տնտեսություն զարգացնեք, հակառակը, պետք է բոլորին տրվեր արտոնություններ: Այո, ինչու չէ, թող Երեւանը դառնար Ստամբուլի բազար, որովհետեւ հենց այդ բազարը միլիոնավոր եկամուտներ է բերում այդ երկրին: Իսկ եթե մարդը աշխատանքի խնդիր ունի, չի կարող տարածք վարձել ինչ որ բան վաճառելու համար, ապա թույլ տվեք մարդիկ ազատ վաճառեն, փող աշխատեն: Ես նկատի չունեմ սնունդի հետ կապված ապրանքները, որը իսկապես վտանգավոր է առողջության համար, բայց կանաչի, լիմոն, փուչիկ, խաղալիք ծախողները, թոշակառուները զրկվեն օրվա հացից: Ինչ է, մենք ՀԴՄ-ներով ենք զարգանալու: Եթե ներդրումներ չունենանք, ապա որքան ուզում են թող ՀԴՄ խփեն, չենք զարգանալու, պետք է հարկային արտոնություննե տալ, մարդկանց հնարավորություննր տալ, պետք է թույլ տալ, որ մարդիկ փող աշխատեն, փոքր բիզնեսը զարգանա»,- «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցոթյան նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

«Գործող իշխանությունների անհեռանկար քաղաքականությունը մեր երկիրը տանում է դեպի անդունդ». Կ. Վարդանյան (Տեսանյութ)

«Հիշում եք, թե ինչպես էին 90-ականների սեղանիկներին քննադատում, բայց այդ մի սղանիկով մարդիկ հետո ունեցան խանութներ, դարձան գործարարներ: Իսկ հիմա մի գործարան բացելու համար ահռելի ռեսուրսներ են հարկավոր: Այս դատարկ փաստաթուղթը վերջին ստուգարքն էր նոր իշխանությունների:

Ասում էին Փաշինյանը հաղթի ամեն հարց կլուծվի: Նա հաղթեց, ՀՀԿ-ն չկա, հիմա ո՞վ է իրենց խանգարում, որ տրված խոստումները կատարեն, այլ ոչ թե մոռանան: Բայց դրան հակառակ սկսեցին պարգեւավճարներ տալ, ասում են մենք լավ ենք աշխատել եւ պետք է պարգեւատրվենք, իսկ թե որտեղ է լավ աշխատանքի արդյունքը, տեսանելի չէ: 

Կամ ասում են, որ մինչեւ 2023 թվականը ծայրահեղ աղքատությունը կրճատվելու է 1,5 տոկոսով, ապա պետք է ասեմ, որ միայն 2017 թվականին ծայրահեղ աղքատությունը կրճատվել է 3 տոկոսով»:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА