ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐՈՎ ՉԵՆՔ ՀԱՍԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»

13.02.2019 22:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐՈՎ ՉԵՆՔ ՀԱՍԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»

Նախկին դաշնակցական, այժմ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը գտնում է, որ կառավարության ծրագիրն էլ նորմալ է, եւ որ, այդպես էլ պետք է լիներ: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում նա ասաց.

Գործող ԱԺ-ի եւ «Իմ քայլի» աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը. Փաշինյան (Տեսանյութ)

- Գտնում եմ, որ նորմալ ծրագիր է:

- Պարոն Աղազարյան, ծրագրում չկան ժողովրդի հոգսը թեթեւացնող ամենչնչին կետերը: Խոսք չկա նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման մասին, ասվում է, որ մինչեւ 2023 թվականին նոր կփորձեն ապահովել աղքատության մակարդակի նվազումը: Ստացվում է, որ ժողովուրդը դեռ մի քանի տարի էլ պետք է սպասի՞:

Չէ, մենք չպիտի սպասենք մինչեւ 2023 թվականը, որպեսզի դա վերանա: Այդ գործընթացը պետք է լինի շարունակական` կամաց-կամաց իջեցնելով: Եվ ընդհանրապես աղքատությունը` որպես կատեգորիա, որեւէ հասարակության մեջ վերացված չէ: Խոսվում է չափերի ու չափանիշների մասին:

​​​​​​​«Անհապաղ ստեղծել էթիկայի հանձաժողով». ԲՀԿ խմբակցության ղեկավարը դիմել է Էյրամջյանին եւ Խաժակյանին

- Դե, Դուք հիմա հանգիստ եք խոսում, որովհետեւ անձամբ զգում եք հեղափոխության շունչը` ունեք մանդատ, լիազորություններ: Բա ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր` ոգեւորված հեղափոխությամբ, դուրս էին եկել փողոց, բայց այսօր կանգնել են աշխատանքը կորցնելու ճանապարհին: Սա չէր իրենց երազած Նոր Հայաստանը: Այսօր պարոն Փաշինյանը ասում է` օպտիմալացումը պետք է չէ դիտել որպես աշխատատեղերի կրճատում: Լավ, բան ի՞նչ անեն էդ մարդիկ, մեկ է, կորցնելու են օրվա հացը:

«ՀՀ-ում արդեն 2 տարի գործում է զանգովի արդարադատություն». Անի Կարապետյան

- Դե, պարոն Փաշինյանն ասաց, որ եթե ինչ-որ տեղ կա, պայմանական ասած, աշխատեղ, որը օգուտ չի բերում պետական համակարգին, որի անհրաժեշտությունը չկա, հիմա ի՞նչ, մենք ինքնե՞րս խաբենք, իհարկե՝ ոչ: Մենք պետք է օպտիմալացնենք, որովհետեւ այստեղ ուրիշ խնդիր էլ կա: Ենթադրենք՝ վերցնենք մի հատ աշխատանքային կոլեկտիվ՝ բաղկացած տասը հոգուց, որտեղ, պայմանական ասած, երեքի բացակայությունը ոչնչի վրա չէր ազդի: Հիմա, եթե այն երեքը կան, ովքեր չեն աշխատում, բայց աշխատավարձ են ստանում, դա խիստ ազդում է աշխատանքի որակի վրա նաեւ:

«Որեւէ մեկը չի կարող վստահաբար ասել, որ իշխանությունը կոռուպցիայով չի զբաղվում» (Տեսանյութ)

- Բայց ո՞վ է վստահ, որ օպտիմալացման տակ գտնվող մարդիկ բոլորը աշխատող կադրեր չէին: Կամ լավ, էլ ինչպե՞ս եք աղքատության վերացմանն ուղղված քայլեր ուզում անել, երբ օպտիմալացումով էլ ավելի եք խթանելու սոցիալական ծանր վիճակի վատթարացմանը:

- Իհարկե, դա ազդելու է Ձեր ասած կոմպոնենտի վրա, բայց այս ճանապարհները պետք է տանեն նրան, որպեսզի ներդրումներ լինեն, եւ նոր աշխատատեղեր ստեղծվեն:

«Իմ քայլը» խմբակցությունը վախեր ունի». Անի Սամսոնյան

- Իսկ ո՞ւր են ներդումները, պարոն Աղազարյան: Այս ամիսների ընթացքում կասե՞ք, թե կոնկրետ ինչ խոշոր ներդրումներ են եղել, որոնք խթանել են աշխատեղերի ստեղծմանը:

- Դե հո մի օրում դրանք չեն արվում, դրա համար մի քիչ ժամանակ է պետք: Ես կարծում եմ, որ երկու ամիսից արդեն կզգացվի ներդրումների տենդենցը եւ շունչը (այս ժամկետը ֆիքսենք՝ երկու ամսից նորից պարոն Աղազարյանին դիմելու համար- Հեղ.): Եվ տարվա վերջում կարող ենք ունենալ արդյունքներ, միանգամից ոչինչ չի կարող լինել:

Այս հսկայական կեղծիքը թաքցնելն ուղղակի անհնար է եւ երկար չի տեւի. Թեհմինա Վարդանյան (Տեսանյութ)

- Ի՞նչն է փոխվելու երկու ամսից, որը կգրավի ներդրողներին:

- Կփոխվի, անպայման կփոխվի:

 

«ԱՄԵՆ ՄԻ ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼԸ ԴԱ ՃԻՇՏ ՉԷ»

- Պարոն Աղազարյան, իսկ ի՞նչ կասեք փողոցում առեւտուր անողների նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին: Հետո էլ դժգոհում եք, որ բողոքի ակցիաներով են մարդիկ իրենց խնդիրները բարձրացնում, ի դեպ, նաեւ մոռանալով, որ Ձեր իշխող ուժն էլ նույն ճանապարհով հասավ իշխանության:

Աներձագը «փուռը տվեց» Փաշինյանների ընտանեկան լրատվամիջոցին

- Ո՞նց, մենք բողոքի ակցիաներով չենք հասել իշխանության, մենք բողոքի ակցիաներով չենք եկել (սա արդեն ցնցող էր- Հեղ.):

- Ճանապարհներ փակելը, ԱԺ շենքը շրջապատելը բողոքի ակցիաներ չե՞ն:

- Ճանապարհներ փակելը եղել է կանոնակարգված, րոպեների ճշտությամբ, ընդ որում, դա արվել է վերջին փուլում: Իսկ մինչեւ այդ, մենք քայլել ենք ընդամենը, եւ ժողովրդի հետ կիսվել ենք մեր տեսակետով եւ մեր գաղափարներով: Երբ այդ ամենը դարձավ ժողովրդի համար ընդունելի, իրենք դուրս եկան փողոց: Հիմա, որ ամբողջ ժողովուրդը դուրս գա մեր դեմ ինչ-որ հարցի շուրջ, ուրեմն կնշանակի, որ մենք չհաջողեցինք, ուրեմն մենք կգնանք: Բայց ամեն մի հարց լուծելու համար, կներեք, փողոց փակելը դա ճիշտ չէ (մարդիկ օրվա ապրուստ են կորցնում, դա ամեն մի հարց չէ- Հեղ.):

«Ոչ միայն ազգային անվտանգության, այլ բոլորիս թերացումն է». Վարդան Վարդանյան

- Լավ, բա ի՞նչ անեն հիմա օրը լավագույն դեպքում երեքից հինգ հազար դրամ վաստակող, փողոցում առեւտուր անող մարդիկ: Երբ Դուք իրենց զրկում եք օրվա հացը վաստակելու հնարավորությունից:

- Մենք իրենց համար ենք լավ բան անում, ուզում ենք՝ փողոցային առեւտուրը մտցնել խանութներ: Կներեք իհարկե, բայց ինձ չի հետաքրքրում կներեք իհարկե, ես որեւէ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց ինձ հետաքրքրում է, որ ես, օրինակ, ձուկը գնեմ խանութից (գնա եւ գնիր, ո՞ր փողոցային առեւտրականն է ձեռքդ բռնել- Հեղ.), որ ավելի մաքուր-սանիտարահիգիենիկ պայմաններում է պահվում: Բայց մյուս կողմից այդ ձուկը վաճառելուց առաջացած փողը` որպես հարկի ձեւ, իր բաժնով կգա պետությանը: Եվ պետություն էլ տեր կկանգնի՝ աշխատեղեր ստեղծելով:

Մանրամասներ Նիկոլ Փաշինյան- «Իմ քայլը» փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

- Այսինքն, կոպիտ ասած, թքա՞ծ ունեք էդ մարդկանց վրա, թե ոնց կվաստակեն իրենց օրվա հացը:

- Ես տեղյակ եմ, որ շատ վարչական միավորներ ստեղծել են նման պայմաններ, որպեսզի անճար նստեն:

- Եթե նման պայմաններ ստեղծված լինեին, ի՞նչ եք կարծում, հիմա առեւտրականները հավաքված կլինեի՞ն ԱԺ-ի դիմաց:

- Ես մի բան կասեմ. կոնկրետ ես, որպես քաղաքացի, փողոցային առեւտրին դեմ եմ եղել եւ այն ժամանակ եւ հիմա եմ դեմ: Կարճաժամկետ ընթացքում, իհարկե, ցավալի կլինի որոշ ընտանիքների համար: Բայց պիտի խնդրենք, որ դրա հետ հաշվի նստեն (ինչի՞, օրվա հացը կորցնելու հե՞տ հաշվի նստեն- Հեղ.):

​​​​​​​«Արմեն Թավադյանը դարձավ քաղաքական հետապնդման հերթական զոհը նիկոլյան հիվանդ ռեժիմում»

- Կրկնեմ հարցը. այսինքն` թքա՞ծ ունեք այդ որոշ ընտանիքների վրա:

- Դե չէ, ես չեմ համաձայնի այդքան կոպիտ գնահատական տալ, չկա նման բան: Մենք ժողովրդի հետ միասին հեղափոխություն ենք արել: Շատ հեղափոխություններ իրենցից հետո բերել են շատ-շատ սարսափելի հետեւանքներ: Հնարավոր չէ, որ մեր հեղափոխությունը որոշ դեպքերում չունենա նման դրսեւորումներ, անհնար է, որ բոլորի համար միանգամից լավ լինի, դա ռեալ չէ:

​​​​​​​«Միանում ենք, Սրբազան, մենք էլ թույլ չենք տալու պառակտել մեզ»

- Դե փաստորեն, մենակ ձեր քաղաքական թիմի ու ձեզ հետ քայլողների մի մասի համար է այսօր լավ:

Ես ինքս վստահ եմ, որ 4-5 տարի հետո, երբ լինեն հերթական ընտրությունները, անհնարին կլինի այդ ժամանակահատվածում այնպիսի բաներ անել, որ ժողովուրդը անվերապահորեն նույն վստահության քվեն տա, ինչ-որ տվեց այս ընտրությունների ժամանակ: Ես դա գիտակցում եմ, եւ հետեւաբար՝ այս ճանապարհին մենք պետք է անենք ոչ պոպուլիստական քայլեր, վաղը չէ մյուս օրը ավելի լավը դարձնելու համար:

Ի՞նչ միջոցներով են 5 մլն դրամ նվիրաբերել «Իմ քայլը» նախընտրական հիմնադրամին.aysor.am

 

«ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ ԵՄ, ՈՐ 7-8 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆ ԴԱՍԵՐԸ ՍԿՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ «ՀԱՅՐ ՄԵՐԸ» ԱՍԻ»

- Պարոն Աղազարյան, ասում եք խնամի-ծանոթ-բարեկամ այլեւս չկա, բայց վերցնենք հենց ԱԺ-ն: Գերակշռող մասը բարեկամական, քավոր-սանիկական կապ ունեն միմյանց հետ:

- Օրինակ կասե՞ք:

- Օրինակ հենց վերցնենք Սիփան Փաշինյանին, կամ վարչապետի աներձագին, նրա սանիկին եւ այլն:

Անցնող տարվա 50 զավեշտալի դեպքերն ու դեմքերը. «Լու է, լու է... թավշյա հեղափոխությունն ինչ խնդալու է»

- 2016 թվականին ապրիլյան դեպքերից հետո մենք մեր քաղաքական թիմով որոշեցինք մեր համեստ ներդրումը ունենալ սահմանների պաշտպանության գործում, կազմակերպեցինք ինքնապաշտպաական ջոկատ եւ գնացինք այնտեղ: Երեսուն հոգու մեջ էր Նիկոլ Փաշինյանը, իր եղբորորդին եւ աներձագը (մեկ անգամ գնալ, սահմանի մոտերքը հասնելը պատգամավոր դառնալու հետ ի՞նչ կապ ունի- Հեղ.): Եկեք չծայրահեղացնենք: Իհարկե կան որոշակի դրսեւորումներ, իմ գործընկերները, կարող է պատահել, թույլ են տալիս սխալներ այս կամ այն հարցում, բայց այդ օրինակը տեղին չէր հաստատ:

«Ամեն ինչ լավ է լինելու». Արման Աբովյան

- Օրինակները շատ-շատ են: Բայց անդրադառնանք մեկ այլ հարցի: Արարատի մարզի դպրոցներից մեկից ԿԳ նախարարը, բառի բուն իմաստով, դուրս էր շպրտել քահանային: Դա նորմա՞լ է Ձեզ համար:

- Իսկ Դուք կարծում եք, որ 7-8 տարեկան երեխան պատրաստ է կողմնորոշվել իր, այսպես կոչված, կրոնի մեջ:

- Այո, ինչու ոչ, բա ո՞ր տարիքից պետք է կողնորշվի` ըստ Ձեզ:

ԱԺ խմբակցությունները հավանաբար բյուջեից վճարվող խոսնակներ կունենա՞ն. «Հրապարակ»

- Ես անձամբ կտրականապես դեմ եմ, որ 7-8 տարեկան երեխան դասերը սկսելուց առաջ «Հայր մերը» ասի. ես կարծում եմ՝ ճիշտ չէ դա: Ես չգիտեմ` դրա դեմ կպայքարեմ, թե` ոչ, բայց դեմ եմ: Որովհետեւ 7-8 տարեկան երեխան չի հասկանում՝ ինչ է նշանակում Աստված, կրոն:

- Իսկ ոչի՞նչ, որ նույն տարիքի երեխան ամենուր լսում է համասեռամոլների մասին` հեռուստացույցով, փողոցում: Կամ երբ դուռը թակում են աղանդավորները ու սկսում քարոզներ անել: Կամ մի՞թե նույն աղանդների առաջ դպրոցները բացված չէն:

«Նոր Հայաստան, թե՞ լրատվամիջոցների հանդեպ բռնությունների նոր հանգրվան»

- Դա էլ մյուս ծայրահեղություն է, որին եւս դեմ եմ: Կներեք, շտապում եմ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА