ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԿԵԼ Է ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԳՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

13.02.2019 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԵԿԵԼ Է ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԳՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Այն, որ կառավարության նոր ծրագիրը բանի պետք չէ, ի սկզբանե էլ ակնհայտ էր: Սպասումներ կային, որ ծրագիրը ներկայացնելիս վարչապետը կփորձի գոնե ինչ-որ չափով մեղմել այդ նախնական տխուր պատկերը: Բայց երեւի ավելի լավ կաներ, որ չփորձեր:

«ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱՑԱՎԱԼԻՆ ԱՅՆ Է, ՈՐ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԵՌԱՆԿԱՐ»

 

ՆՈՐԻՑ ՀԻՆ ՏԱՇՏԱԿԸ՝ ՓՈՂ ՉԿԱ

Թե հատկապես տնտեսության ապագայի մասին երեկ ԱԺ-ի ելույթում ինչ էր ուզում ասել վարչապետը, այսպես էլ պարզ չդարձավ: Խոսեց երկար-բարակ, փորձեց ինչ-որ ուղղություններ առաջարկել, թե մտադիր ենք շեշտը դնել բարձր տեխնոլոգիաների, սրա-նրա վրա: Բայց հենց խոսքը հասնում էր կոնկրետացումներին, միանգամից կտրուկ շրջադարձ՝ չգիտես էլ ուր: Օրինակ, նույն բարձր տեխնոլոգիաների հետ կապված Փաշինյանը հասավ հետեւյալ մտքին. «Մեր ամենամեծ խնդիրը արտահանման հարցում այնպիսի երկիր դառնալն է, որն արտահանում է պատրաստի արտադրանք, այլ ոչ թե օգտակար հանածոներ: Բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման բաժնի ավելացումն այդ կառույցում մեր առանցքային նպատակն է: Հայկական ապրանքների եւ ծառայությունների մրցունակությունը վճռական նշանակություն ունի այս խնդրի լուծման համար»: Ուղղակի հրաշք, ո՞վ չէր ուզի, այդ ո՞ր մի երկիրը, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության առաջատարների ցանկությունը դա չէ: Սակայն ամբողջ հարցն այն է, թե այդ ինչպե՞ս ես պատրաստվում, օրինակ, պղնձից շատ բարձր տեխնոլոգիական արտադրանք նախ՝ արտադրել, ապա՝ արտահանել: Ասենք, խնդիրն արտահանելը չէ. լավ բան արտադրես, արտահանման հարցը դառնում է չորրորդական: Բայց այդ ինչպե՞ս ես արտադրում, երբ անգամ ամենատարրական արտադրանքների հարցում երկիրը կանգնած է լուրջ դժվարությունների առաջ: Իսկ բարձր տեխնոլոգիաները պահանջում են արտադրական համալիրի, տեխնիկա-տեխնոլոգիաների ամբողջական վերազինում, այսինքն՝ միլիարդների ներդրումներ: Հաջորդը՝ անհրաժեշտ է հիմքից վերակառուցել դպրոցական, բուհական, գիտական համակարգը, որն էլ իր հերթին է միլիարդներ ուզում: Տվեք նվազագույն այդ տասնյակ միլիարդները, Սոմալին էլ կդառնա բարձր տեխնոլոգիական երկիր: Բայց ամբողջ հարցն այն է՝ որտեղի՞ցԱրդյունքում՝ պտտվում-պտտվում ես, ու էլի կանգնում նույն հարցի առաջ՝ որտեղի՞ց է հնարավոր մեծ ներդրումներ: Լավ, մեծ էլ չէ, տարեկան գոնե մեկ-երկու միլիարդ դոլար. անգամ նման ծավալի ներդրումներ ներգրավելու հարցով, բացի հույժ լավատեսական մտքերից, ո՛չ կառավարության ծրագրում եւ ո՛չ էլ՝ Փաշինյանի ելույթում ռեալ, հաշվարկված բառ անգամ չկար: Նույն երգը՝ կոռուպցիան կոչնչացնենք, դեմոկրատական երկիր կդառնանք, եւ փողերը գետերով կհոսեն: Բայց չէ՞ որ այս պահին էլ արդար եւ մաքուր երկրների պակաս աշխարհում չկա: Ավելին, երկրներ, որոնք չունեն մեր հիմնական խնդիրները՝ արտաքին կոմունիկացիաների գրեթե բացակայություն, փոքրիկ ներքին շուկա, ու դեռ մի բան էլ՝ ղարաբաղյան հակամարտություն: Ուրեմն, այդ ինչո՞ւ պետք է փողերը հենց Հայաստան հոսեն: Վերջերս մի առիթով վարչապետը խոսեց էժան աշխատուժից: Իսկ ո՞վ ասաց, որ այն մյուս երկրներում չկա ավելի էժան աշխատուժ, ու դեռ մի բան էլ՝ կողքներին ծով եւ երկաթուղիԵվ արդյունքում, պատահական չէր, որ Փաշինյանն իր երեկվա ելույթում այդպես պտտվեց, դես ու դեն ընկավ ու վերջում հասավ հին կոտրած տաշտակին՝ փող չկա: Եվ, որպես գլուխգործոց, նորից հասանք պատասխանատվությունից խուսափելուն՝ կառավարությունն ընդամենը հնարավորություն տվող է, այդ ժողովուրդը պետք է ողջ կազմով բիզնես անի ու գլուխը պահի: Բայց մի՞թե մարդիկ պարտավոր են ազգովի մանր-մունր բիզնեսով զբաղվեն, դրա ցանկությունը կամ ընդունակություններն ունեն: Լավ, էլի զբաղվենք, բա ո՞վ է էս սոված ժողովրդին նախնական ֆինանսավորումը տվողը, որ պտտեցնեն ու մի քանի կոպեկ ստանան: Կառավարությունը պատրա՞ստ է. բայց եթե փող չկա, նման հսկայական ներդրում անելու պատրաստակամ բանկեր եւս, այդ որտեղի՞ց փող: Ու այստեղ էլ ի հայտ եկավ հին տաշտակը՝ եթե խանութներից ՀԴՄ-ի կտրոն չպահանջենք, ոչ մի «տնտեսական հեղափոխություն»: Կարճ ասած, վաղը-մյուս օրը, երբ արդեն ազգովի կհարցնենք, բա ի՞նչ եղավ խոստացված տնտեսական թռիչքը, պատասխանն արդեն կա՝ իսկ ՀԴՄ-ի կտրոն պահանջե՞լ եք, որ հեղափոխություն լիներ:

«ՊԵՏՔ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ»

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՀԵ՞Տ Է ՔԱՇՎՈՒՄ

Մի խոսքով, ներկայացվեց մի այնպիսի ծրագիր, որ անգամ Փաշինյանի ամեն հայացքը ոգեւորությամբ ընդունող գագիկ Ծառուկյանը չդիմացավ, թե Փաշինյանը «Ժողովորդին անմնացորդ հավատարիմ է, կյանքը կդնի», բայց էլի ինչ ախմախ ծրագիր եք բերել: Ի վերջո, ով-ով, սակայն հայաստանյան բիզնես կոչվածը տակից-վրա իմացող Ծառուկյանը շատ լավ է հասկանում՝ չկա ներդրում, չի լինի ոչ մի բանՄինչդեռ մեր երկրի ֆինանսական տխուր վիճակը օրերս հերթական անգամ ցույց տվեցին պաշտոնական աղբյուրներըԱյսպես, Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, 2018 թ.-ին արտերկրից Հայաստան մասնավոր փոխանցումների տեսքով մտել է 1 մլրդ 785 մլն դոլար ¥մոտավորապես այնքան, ինչ 2017թ.-ին, ինչը նշանակում է, որ անգամ «հեղափոխությունը» հայրենիք փող ուղարկելու հարցում, մեղմ ասած, չի ոգեւորել դրսի մեր հայրենակիցներին¤: Միաժամանակ, նույն 2018թ.-ին Հայաստանից, կրկին մասնավոր փոխանցումների տեսքով, դուրս է եկել 1 մլրդ 188 մլն դոլար գումար: Այս դեպքում արդեն անցած տարվա համեմատ էական աճ կա՝ մոտ 199 մլն դոլարի:

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԼԻՔԸ

Ինչ են այս թվերը ներկայացնում, դեռ կհասնենք: Մինչ այդ եւս մեկ վիճակագրական փաստ. անցած տարի ունեցել ենք մոտ 2.4 միլիարդ դոլարի ներմուծում եւ մոտ 5 միլիարդի՝ արտահանում: Հանրագումարում, այս կերպ երկրից դուրս է եկել եւս մոտ 2.6 միլիարդ դոլար: Ընդ որում, անցած տարի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը մոտ 2.1 միլիարդ դոլար էր, այսինքն, այս միանգամայն վտանգավոր ցուցանիշի հետ կապված ունեցել ենք մոտ 500 միլիոն դոլարանոց աճ: Գումարենք մասնավոր տրանսֆերների բացասական հաշվեկշռի մոտ 200 միլիոն դոլարանոց աճը եւ կունենանք -700 միլիոն դոլար: Իսկ փաստացի բացասական հաշվեկշիռը միայն այս երկու պարամետրերով կազմել է 3 միլիարդ դոլարի կարգի գումար: Գումարենք սրան պետական պարտքի սպասարկման միջոցով երկրից դուրս եկող եւ վարկերի տեսքով մտնող գումարները, եւ բացասական հաշվեկշիռը կհասնի 3.4-3.5 միլիարդի, որը գալիք տարի կտրուկ աճելու է՝ կապված արտաքին վարկերի սպասարկման սպասվող թռիչքի հետԱրդյունքում, երկիրն ունեցել է դոլարային մուտք-ելքերի 3.5 միլիարդ դոլարանոց պակասորդ, ընդ որում, այդ թիվը նախանցած տարվա համեմատ մեծացել է 800-900 միլիոն դոլարով: Այսինքն, եթե մինչ 2018թ.-ը ներդրումների հաշվին հնարավոր էր լինում այդ մոտ 2.5-2.6 միլիարդ դոլարանոց պակասորդը որոշակիորեն մեղմել եւ երկրի ներսում ունենալ ֆինանսական հարաբերական կայունություն, ապա անցած տարվա այդ մոտ 3.4-3.5 միլիարդի խնդիրը շատ ավելի դժվար է. պակասորդն աճել է էապես, ներդրումները՝ նույն տեմպերով կրճատվել: Ու այս իրավիճակում արդեն առաջիկա ամիսներին ինչ է լինելու ֆինանսական շուկայի հետ, մնում է միայն ենթադրելԱհա սա է իրական պատկերը, իսկ կառավարության ծրագիրը պարզապես եկավ հուշելու, որ ակնկալվող նման գերճգնաժամից ելք կառավարությունն այդպես էլ չի ներկայացնում...

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՄԵԿ ՏԱՐՎԱ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԵՆ

Հա, երեւի իրոք արդեն եկել է ձախողման պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու ժամանակը...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА