o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵ՞Ն ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ

13.02.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵ՞Ն ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ

Եվ այսպես, կառավարության ծրագրի քննարկումներում, վարչապետ Փաշինյանն անդրադառնալով արցախյան բանակցությունների թեմային, եւս մեկ անգամ ֆիքսեց իր հայտնի թեզը: Այն է՝ ինքը լիազորություն չունի ներկայացնել Արցախը, եւ բանակցություններում պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացնի ինքն իրեն:

ԴԵՊԻ ԵՄ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ, ՎՍՏԱՀԵՑՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՃԱՆԱՉԵ՞Ց «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ»

Իհարկե, սա սպասելի մոտեցոում էր, հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս Փաշինյանը նույն հայտարարությունն էլի էր արել: Բացի այդ, այս թեզը ներառված է նաեւ կառավարության ծրագրում, այսինքն՝ դրա ընդունմամբ, սա նաեւ կդառնա օրենքի ուժ ունեցող պաշտոնական դիրքորոշումԹե ինչ է դա տալու, դեռ կփորձենք հասկանալ: Սակայն մինչ այդ ֆիքսենք, որ խոսելով Արցախի ներգրավման մասին, Փաշինյանը միաժամանակ որոշ առնվազն տարակուսելի մտքեր հնչեցրեց: Այսպես, նշելով, որ Ադրբեջանը, չհամաձայնելով բանակցություններին Արցախի ներգրավման հետ, բերում է նման հակափաստարկ, որ այդ դեպքում բանակցություններին պետք է մասնակցի նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: Եվ այդ թեզին ԱԺ ամբիոնից Փաշինյանն էլ իր հերթին բերեց հետեւյալ հակափաստարկը. «Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ընթացքում միշտ մասնակցել է եւ այսօր էլ մասնակցում է բանակցային ողջ գործընթացին... Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ադրբեջանցիները, Ղարաբաղի, այսպես կոչված՝ ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացի, եւ հետեւաբար՝ Ադրբեջանի նախագահն ընտրված է նաեւ Ղարաբաղի ադբեջանական համայնքի կողմից, եւ հետեւաբար՝ Ադրբեջանի նախագահը, կառավարությունը, խորհրդարանը ունեն մանդատ՝ ներկայացնելու այդ մարդկանց»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին է մեղադրել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները տապալելու համար

Եղե՞լ է Հայաստանի որեւէ ղեկավար, որ մինչ այս պաշտոնապես կօգտագործեր «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» արտահայտությունը. համենայնդեպս, որքան էլ որոնեցինք, չգտանք: Հաջորդը. ասվածը նշանակում է, որ Փաշինյանն այսպիսով ընդունո՞ւմ է, որ գոյություն ունի «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»՝ անկախ նրանից՝ «այսպես կոչված» է, թե՝ «այնպես կոչված», ադրբեջանական ընտրություներին մասնակցում է, թե՝ ոչ: Ամեն դեպքում, միայն այն, որ Հայաստանի ղեկավարը պաշտոնապես, այն էլ՝ երկրի բարձրագույն ամբիոնից հնչեցնում է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» արտահայտությունը, դա արդեն իսկ լրջագույն խնդիր է մեզ համար: Այսինքն, եթե կա նման համայնք, այն է՝ մարդկանց խումբ ¥մեծ կամ փոքրն այս դեպքում էական չէ¤, ուրեմն նրանք ունեն նաեւ իրենց իրավունքները: Այդ թվում՝ իրենց հիմնական բնակության վայր վերադառնալու, իրենց երբեմնի սեփականությունը ետ պահանջելու եւ այդպես շարունակ: Ընդ որում, երբ նման համայնք լինելու փաստը Հայաստանը ֆիքսում է ամենաբարձրաստիճան ղեկավարի մակարդակով, ապա միանգամից կարող են ակտիվանալ նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանը միտված հայտնի միջազգային մեխանիզմները: Կարճ ասած, եթե ժամանակին Արցախում բնակված ինչ-որ ազերի կամ նրա ժառանգը հանկարծ դիմի միջազգային ատյաններին եւ կցի նաեւ Փաշինյանի այս ելույթը, ապա լուրջ անախորժությունների պակաս հաստատ չենք ունենա: Ընդ որում, խոսքը նախկին ԼՂԻՄ-ում ժամանակին բնակված ազերիների մասին է: Իսկ ահա, ասենք, նախկին Լաչինի կամ Քելբաջարի շրջանում բնակվածների հետ ի՞նչ անենք: Նրանք եւս Փաշինյանի ասած՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչնե՞ր են. եթե հիմա այդ նախկին շրջանները Սահմանադրությամբ Արցախի մաս են, ապա Աղդամի երբեմնի բնակիչն էլ կարող է ղարաբաղցու «տեղ անցնել»: Եվ ի՞նչ կլինի, եթե երբեմնի աղդամցիները ¥հիշեցնենք, ազատագրված շրջաններում ազերիները բացարձակ մեծամասնություն էին¤ միասնաբար դիմեն միջազգային ատյաններին՝ թե. «Որպես համայնք, ուզում ենք վերադառնալ մեր երբեմնի բնակության վայր, ետ ստանալ մեր տները»: Ու որպես հիմնավորում էլ հավելեն. «Մենք խաղաղ քաղաքացիներ ենք, ի՞նչ գործ ունենք պատերազմի կամ ղարաբաղյան հակամարտության հետ: Ժամանակին մեր կյանքի համար վախենալով՝ հեռացել ենք, բայց, ՀՀ վարչապետն էլ է ասում, որ մինչ օրս էլ մնացել ենք որպես համայնք: Ու հիմա միայն մեր ունեցածն ենք ուզում, որ վերադառնանք եւ խաղաղ ապրենք, իսկ վերեւներում թող իրենք որոշեն, թե այդ քաղաքը կամ շրջանն ում տարածքն է, մենք դրա հետ գործ չունենք»: Ու թե ինչ է լինելու դրանից հետո, կարելի է ենթադրել:

ՇՏԱՊ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԻՍՈՂ

 

ԻՍԿ Ո՞Վ Է ԲԱՆԱԿՑԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿ, ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆՑԻՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ

Նկատենք նաեւ, որ ամենեւին էլ պատահական չէ, որ մինչ այս հայաստանյան որեւէ պաշտոնյա պաշտոնապես «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» արտահայտությունը չէր հնչեցնում: Իսկ ոչ պաշտոնական շրջանակներում, բավական է, որ Բաքուն բանակցային ինչ-որ օղակում խոսեր «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից», որ անմիջապես հետեւեր այս պատասխանը՝ բա այդ դեպքում ո՞ւր մնաց Սումգայիթի, Բաքվի, Շահումյանի, Գետաշենի, Գանձակի եւ բազում այլ տարածաշրջանների եւ բնակավայրերի հայկական համայնքները: Եթե կա «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» եւ իր երբեմնի սեփականությունն է ուզում, ուրեմն կա նաեւ «Բաքվի հայկական համայնք», որն էլ իրենն է ուզում: Ուստիեւ՝ Ադրբեջանում «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կառույցին ի պատասխան, Հայաստանում էլ կա «Ադրբեջանահայերի համայնքը»: Արդյունքում՝ երկկողմ ընդունելի «փախստականներ» ընդհանուր բնորոշման տակ խնդիրը կապվել էր արցախյան բանակցային գործընթացի հետ. կլինի այստեղ լուծում, կտրվի նաեւ փախստականների խնդրի լուծումըԱռավել եւս, որ նրա հիշատակած տրամաբանությամբ նաեւ այս հարցն է առաջ գալիս: Այսպես, եթե «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շահերն այսօր ներկայացնում է Ալիեւը, այդ դեպքում չէ՞ որ, օրինակ, Մարտունաշենի շահերն էլ, նույն տրամաբանությամբ, պետք է ներկայացնի Փաշինյանը. Մարտունաշենի բնակիչները հիմնականում բռնագաղթեցին Հայաստան` իրենց սերունդներով հանդերձ Հայաստանի քաղաքացիներ են եւ մասնակցում են հայաստանյան ընտրություններին: Կամ, եթե բուն ղարաբաղցիներ, ասենք, Մարտակերտի շրջանի դեռ բռնագրավված մնացող Լենինավան գյուղի բնակչության մի զգալի մասը: Նրանք այսօր ՌԴ-ում են բնակվում, այսինքն՝ պատերազմի պատճառով դարձել են ՌԴ քաղաքացի եւ այնտեղի ընտրություններին են մասնակցում: Ու հիմա ի՞նչ, Փաշինյանի տրամաբանությամբ նրանց շահերով Պուտի՞նն է զբաղվելու: Կամ, որքա՞ն ղարաբաղցիներ կան, ովքեր պատերազմի պատճառով հայտնվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլուր: Այսինքն, նրանց շահերով հիմա Թրամփը, Մակրոնը, Մերկելն ու մյուսնե՞րն են զբաղվելու:

Ադրբեջանում աղոթել են «Ղարաբաղը վերադարձնելու» համար

 

ՆՈՐ ԽԱՂ

Այսպիսով՝ «ով ում ձայն է տվել, նա էլ պետք է մասնակցի բանակցություններին» տրամաբանությունն իր հիմքում պարունակում է տարաբնույթ հարցերի մի ամբողջ շարան, որոնց քննարկումների դաշտ տեղափոխումը կարող է շատ հեռուն տանող խնդիրներ առաջացնել: Այսինքն, եթե իրոք այդքան կարեւոր է Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցը, ապա պետք է դրան այլ եղանակներով հասնել: Ու հարց է՝ ինչո՞ւ է Փաշինյանն այսպես համառորեն այս նույն բավականին վտանգավոր մեթոդին վերադառնում: Որը, ի դեպ, պարունակում է մինչեւ իսկ բանակցային ներկայիս ձեւաչափը տապալելու ռեալ վտանգ: Նկատի ունենք, որ իր այդ պահանջին կառավարության ծրագրի տեսք տալով հանդերձ, Փաշինյանն այդպես էլ չբացատրեց, թե ինչպես է պատրաստվում այն կյանքի կոչել: Ասում է միայն, թե կբանակցի այդ հարցով: Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը մերժել եւ համառորեն մերժում է նման փոփոխությունը: Իր հերթին Մինսկի խմբի համանախագահները քանիցս ընդգծել են, որ մասնավորապես՝ բանակցային ձեւաչափի նման փոփոխության հետ կհամաձայնեն, եթե դա լինի հայ-ադրբեջանական փոխադարձ պայմանավորվածության արդյունքում: Մինչդեռ նման փոխադարձ պայմանավորվածության որեւէ հեռանկար այս պահին պարզապես տեսանելի չէ:Այսինքն, եթե այս մոտեցումը մնում է օրակարգում, ապա սա կարող է խոստանալ ՄԽ-ի շրջանակներում բանակցությունների խորքային ճգնաժամի հեռանկար, որը լավագույն դեպքում կարող է բոլորովին նոր ձեւաչափի անցնելու պահանջ առաջ բերել: Եվ նկատենք, բանակցային ձեւաչափի փոփոխության վրա երկար ժամանակ է, որ համառորեն աշխատում է Ադրբեջանն ու ԹուրքիանԻսկ վատագույն դեպքում, եթե Հայաստանը մինչեւ վերջ պնդի, որ հրաժարվում է բուն հակամարտության հետ կապված պաշտոնական բանակցությունները վերսկսել առանց Ստեփանակերտի, իսկ Ադրբեջանը մինչեւ վերջ կտրուկ հրաժարվի Ստեփանակերտի մասնակցությունից, ապա սա պարզապես կարող է նաեւ դադարեցնել ամեն մի բանակցությունԸնդ որում, որ Ադրբեջանը կհրաժարվի, ենթադրելի է: Համենայնդեպս, չմոռանանք նաեւ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կողմից կրկին հնչեցված այն հայտնի պնդումը, թե. «Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիման վրա` իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում...»: Այսինքն, փոխզիջման եւ ոչ մի նշույլ, ինչի համառ կոչեր շարունակաբար հնչեցնում է Փաշինյանը: Եվ դա հասկանալի է՝ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանի դիրքերն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարթակում թուլացել են, եւ անտրամաբանական կլիներ, որ մի բան էլ չկոշտացներ իր դիրքորոշումը: Եվ մյուս կողմից՝ մինչ այս գործող բանակցային ձեւաչափի փոփոխության պահանջը գալիս է Փաշինյանից, այսինքն, սա նաեւ Բաքվի համար լավ առիթ է՝ բանակցային գործընթացի տապալման դեպքում Հայաստանին մեղադրելու համար: Ու թե այս իրավիճակի արդյունքում ինչ կունենանք, դեռ կտեսնենք:

ՎԻԵՆՆԱՅԻ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՎ` ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԴՈՒՇԱՆԲԵԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՐ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА