o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ՏԵՔՍՏԵՐԻ ՄԻՋԻՑ «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է ԽՈՍՈՒՄ»

13.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ՏԵՔՍՏԵՐԻ ՄԻՋԻՑ «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է ԽՈՍՈՒՄ»

Ինչքան էլ զարմանալի լինի` Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների մասին ապշեցուցիչ բաներ է խոսում. «Ինձ տեքստեր են բերում, որոնց միջից ինձ հետ Սերժ Սարգսյանն է խոսում»: Նա նաեւ դժգոհում է, որ որոշ թիմակիցներ մինչեւ հիմա մնացել են ֆեյսբուքյան ակտիվիստ ու չեն կարողանում դառնալ պաշտոնյա: Թե ինչու է Նիկոլի աչքին ամենուրեք Սերժ Սարգսյան երեւում, թե ինչքանով դա կապ ունի ֆեյսբուքյան ակտիվիստ մնացած թիմակիցների հետ, երեւի թե պետք է հոգեվերլուծողներից ճշտել:

«ՀԱՆԳԻՍՏ, ԸՆԿԵՐ ՏԱՆԿԻՍՏ»

 

ԾՐԱԳԻՐ, ՈՐԸ ԾՐԱԳՐԻ ԷԼ ՆՄԱՆ ՉԷ

Եթե Սերժ Սարգսյանի ուրվականի մասին Նիկոլը խոսում է, ապա Ռոբերտ Քոչարյանի ուրվականի մասին առայժմ լռում է: Բայց, երեւի թե, ՀՀ երկրորդ նախագահին վատ երազներում է տեսնում, քանզի ՀՔԾ-ն հիմա էլ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել` խոշոր կաշառք վերցնելու: Դե հասկանալի է, որ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը  եփած հավի ծիծաղ է շարժում, եւ երեւի թե այդ պատճառով որոշել են նոր մեղադրանք ավելացնել: Բայց կաշառքի մեղադրանքի ապացույցներ պեղելը (կամ ստեղծելը) 11 եւ ավելի տարի անց, նույնպես կարելի է համարել ֆանտաստիկա` քննչական եւ դատական ոլորտի համար: Սակայն անցնենք ՀՀ կառավարության ծրագրին: Այն դարձավ քննադատության թիրախ: Այսպես, ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը նշեց, որ դա տնտեսական հեղափոխության ծրագիր անվանելն ամոթ է` խղճուկ 5 տոկոս աճով, երբ նախորդ «հանցավոր ռեժիմը» առնվազն 7-8 տոկոս ապահովում էր: Իսկ ԲՀԿ-ն անցավ ավելի հեռուն: Գագիկ Ծառուկյանը բավականին կոշտ եւ քամահրական ձեւով քննադատեց այդ ծրագիրը, մինչդեռ ոչ վաղ անցյալում զգուշանում էր Նիկոլին հակառակվելուց: Թե ինչը հանկարծ կտրուկ ավելացրեց պարոն Ծառուկյանի համարձակությունը` չենք կարող ասել: Բայց, համենայնդեպս, համացանցում հայտնվել է տեղեկատվություն (ինչքանով է ստույգ` չգիտենք), որ նա Սոչի է մեկնում` անձամբ Պուտինի հրավերով: Իսկ թե ինչպիսի քննադատության է ենթարկում այդ ծրագիրը արտախորհրդարանական ընդդիմությունը, կարելի է բնութագրել մեկ բառով` կոտորած:

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ «ԴԺՈԽՔ» ՔԱՅԼՈՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

ԵՐԱՆԻ ՈՒՂԵՂՈՎ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ

Նշենք, որ ծրագիրը ներկայացնելու երկարաշունչ ճառի ընթացքում Նիկոլը շատ էր փիլիսոփայում` է՛լ Գանդի, է՛լ Հրանտ Մաթեւոսյան... Եվ, երեւի թե, զուր չէր Էդուարդ Շարմազանովը նրան հիշեցրել Գանդիի հետեւյալ խոսքերը. «Խելացի չէ չափից ավել վստահել սեփական իմաստությանը: Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու չէ վերահսկել սեփական լեզուն»:

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ՎԱՐԻՉՆԵՐԴ ՄԱՆՈՒԿ ԵՆ

Ինչեւէ, վոժդի փիլոյաբանությունների մեջ կարեւոր տեղ էր զբաղեցնում այն պնդումը, որ աղքատությունը չի հաղթահարվի, քանի դեռ այն մարդկանց ուղեղի մեջ է: Դրանից շատերը վրդովվեցին, սակայն այդտեղ ճշմարտություն կար, որը կարելի է բանաձեւել այսպես` «Երանի ուղեղով աղքատներին, զի նրանք Նիկոլին են ընտրել»:

ՄԵԾԱԳՈՒՅՆ ԹԱԼԱՆՉԻՆԵՐ` ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ, ԵՐԳԻՉՆԵՐ ԵՎ ԿԱԲԵԼԱՅԻՆ TV-ՆԵՐ

ՄԵՆԱՄԱՐՏ ԱԶԳԻ ԵՎ ՏԱԿԱՆՔԻ ՄԻՋԵՎ

Պարզվում է, որ պետբյուջեից սրիկայաբար փողերը ստվերում թաքցնողները ոչ թե օլիգարխներ են, որոնք հեղափոխությունից հետո այլեւս չկան, այլ կաբելային հեռուստատեսությունը. «Որ Հայաստանում ահռելի ստվեր կա, այդ մասին, կարծում եմ, նույնիսկ կարիք չկա խոսելու: Արժույթի միջազգային կազմակերպությունը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%, դա երեւի շատ մոտ է իրականությանը: Այսօր Հայաստանում ոլորտներ կան, որոնք բոլորիս աչքի առաջ գործում են, եւ մենք չենք նկատում, որ այդ ստվերային ոլորտները գոյություն ունեն: Հայաստանում կա կաբելային հեռուստատեսություն հասկացություն, որ մարդիկ կաբելով հեռուստատեսային փաթեթները տներ են հասցնում, ու ամեն ամիս գալիս, 5 հազար դրամ վերցնում: Սրանք տասնյակ միլիարդներով դրամներ են, եւ ես ՊԵԿ-ին հանձնարարել եմ շատ արագ բացահայտել այդ համակարգը. կամ պետք է գնա հարկային դաշտ, կամ չգործի ընդհանրապես»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԻԿ Է ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ

Իսկ հաջորդ սրիկայախմբերը երգիչներն ու փաստաբաններն են: Պատկերացրեք, որ չեն ուզում բարձր հարկ մուծել` իրենց փաստաբանական գործերի դիմաց, ուստի պետք է միանգամից նրանց հարկը բարձրացնել 15 տոկոսով: Եվ բոլորը կլինեն, երեւի թե, գոհ ու երջանիկ: Իսկ հիմնական մեղավորները, ըստ վոժդի, հեղափոխական ցածր իրավագիտակցություն ունեցող «ուղեղով աղքատ» քաղաքացիներն են, որ ՀԴՄ կտրոն չեն պահանջում: Մի հարցնող լինի` իսկ քաղաքացուն ինչո՞ւ պետք է առհասարակ այդ կտրոնները հետաքրքրեն, երբ գոյություն ունեն համապատասխան մարմիններ:

ԲԱՆԸ ՀԱՍԱՎ «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԵՂԾԻՔԻ»ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ՞Ն

 

ԿԵՑՑԵ ՍՏՈՒԿԱՉԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Այդ տերմինը` ստուկաչապետություն, շրջանառության մեջ դրեց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը, այն բանից հետո, որ իրեն հրավիրել էին հարցաքննության 6-րդ վարչություն ֆեյսբուքյան գրառման համար, որ լուրեր են պտտվում, թե Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունքներ է տվել, եւ գերագույն գլխավոր հրամանատարին դավաճանողի հասանելիքը գնդակահարությունն է: Եվ պարզվեց, որ գեներալը վերածվել է շարքային գործ տվողի, քանզի քաղաքագետին մեղադրում էին նախաքննական գաղտնիք բացահայտելու եւ գեներալին սպառնալու մեջ: Ինչեւէ, դժվար է չհամաձայնել քաղաքագետի այս դիտարկմանը. «Նիկոլի ստեղծած բարքերի պտուղները մենք դեռ երկար ենք քաղելու, բայց էս ամեն ինչը շաաատ վտանգավոր մատնիչների ինստիտուտ ա ստեղծում, որի դեմը օր առաջ պետք է առնել, ու ստեղ էլ մենք շատ համախոհներ ունենք: Էս ամեն ինչի ամենավատ հետեւանքը «Ստուկաչապետության» վերածվելն է լինելու, որը մենք թույլ չենք տալու»: Իրոք, որ մայրաքաղաքում շատ տեղերում կարելի է տեսնել հսկայական պաստառներ, որոնք քաղաքացիներին կոչ են անում մատնագրեր գրել: Երեւի թե, թերուս լրագրող Նիկոլին հանգիստ չեն տալիս թերուս տերտեր Ստալինի դափնիները` պավլիկմորոզովներ բուծելու բնագավառում

ԹԱՎՇՅԱ ԻՆՔՆԱՔԱՅՔԱՅՈՒՄ` ՈՉ ԹԱՎՇՅԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА