ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տումբու-Լյումբու «Մեր լոնքը» հաղորդագրություն 4

13.02.2019 12:34 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Տումբու-Լյումբու  «Մեր լոնքը» հաղորդագրություն 4

Բարեւ ձեզ մեր սիրելի հու-հուներ ջան, «Մեր լոնքը» ցեղախմբի հպարտ քաղաքացիներ: Վերջին շրջանում  ձեզանից ոմանք սկսել են մտածել եւ էլ ավելի վատ` արտահայտել իրենց մտածածը: Մեր վոժդ Հու-հու դըմփ Առաջինը դրանից խիստ բարկացել է: Նա հայտարարել է, որ.

ՏՈՒՄԲՈՒ-ԼՅՈՒՄԲՈՒ «ՄԵՐ ԼՈՆՔԸ», ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 6

 ««Մեր լոնքը» ցեղախմբի հպարտ անդամները պետք է խոսեն, երգեն, պարեն, արտասանեն եւ մտածեն այն, ինչ խոսում եմ, ասում եմ, մտածում եմ եւ արտասանում  եմ  ես` ձեր փառապանծ վոժդ Հու-հու դըմփ Առաջինը: Արա՛, հանգիստ նստեք տեղներդ, մտքներո՛վդ չանցնի մտածել, մտքներո՛վդ չանցնի խոսել: Այստեղ խոսողը ես եմ: Ասիչը ես եմ: Իսկ ով որ կխախտի իմ այս  հանձարարականը, կփռեմ արեւին եւ հու-հուներին կհանձնարարեմ ձեր վրա քարեր նետեն: Ով կարա ասի ինձ չէ»:

Մեր իմաստագույն վոժդը ձեզանից դժգոհ է, քանի որ դուք հու-հուներից  չեք կարողանում դառնալ սպիտակ մարդու նման մի բան ու մնում եք հու-հու այն դեպքում, երբ վոժդը ձեզ տանում, քշում-լցնում է ցեղային ժողով: Բացի դրանից,  կան հու-հուներ, որոնք փորձում են  նմանվել  սպիտակ մարդկանց, բայց անում են դա սխալ: Այդ պատճառով վոժդի մոտ սկսել են հալյուցինացիաներ եւ նա ջունգլիներից  նախկին հանցավոր վոժդի ձայնն է անընդհատ լսում: Դրա համար, որպեսզի մեր վոժդը որեւէ ձայն չլսի ու չնմանացնի նախկին հանցավոր վոժդի ձայնին  ու դրանից ցնցումների մեւ չընկնի այուսհետ բոլոր հու-հուներին հանձնարարվում է լռել ու ոչ մի ձայն չհանել:

Չի կարելի նաեւ ձայն հանել «Մեր լոնքի» որոշ ջոջ հու-հուների ստացած լրացուցիչ բանանների մասին, որոնց անունը պրեմիա է: Մեր արդարագույն վոժդը ասում է, որ բոլոր հու-հուները հավասար են, բայց դա չի նշանակում,  որ բոլոր հու-հուները պետք է ունենան հավասար քանակությամբ բանաններ: Հավասար են հու-հուները նրանով, որ մեր բարեգութ վոժդը ձեզ բոլորիդ տվել է դեմոկրատիա: Եվ եթե դուք դրանից երջանիկ չեք եւ պահաջում եք լրացուցիչ բանաններ, ուրեմն անշնորհակալ եք ու ճիշտ հու-հու չեք:

Մեր աշխարհի ամենախելացի վոժդ  Հու-հու դըմփ Առաջինը ասում է ձեզ, որ եթե ուզում եք բանան ուտել, ապա պետք է ոչ թե վոժդից ուզել այդ բանանը, այլ պետք է հարձակվեք բանան բերողների վրա եւ պահանջեք, որ հինգ բանան տա վոժդին, չորս բանան` Անանա Ագահային, երեք բանան` Թորոս Դդումային, երկու բանան` Մարութա Ապուշային եւ մեկ բանան` Անանա Ագահայի բանան մաքրողուհուն: Եթե այդպես անեք, կարող ա մի օր դուք էլ բանան ստանաք:

Մեր վոժդը աշխարհի ամենադուխով վոժդն ա ու չի սիրում, երբ տարբեր հու-հուներ, որոնք ձրիակեր են նստած են այլ հու-հուների վզին, որոնք աշխատող են: Սակայն պարզվեց, որ նույնիսկ աշխատող հու-հուների մեջ կան ձրիակերներ, որոնք ձրի-ձրի ուտում են այն բանաններից, որոնք  բանան բերողները տալիս են մեր արդարագույն վոժդին ու նրա  «Մեր լոնքը» ցեղախմբի ցեղային խորհրդի անդամներին: Մեր վոժդը հանձարարեց այլեւս  նաեւ աշխատող հու-հուների բանաններ չտալ, իսկ ով ուզում է բանաններ ուտել, պետք է հարձակվի բանան բերողների վրա եւ անի այն, ինչ մենք արդեն ասել ենք:

Դրա փոխարեն մեր արդարամիտ վոժդ Հու-հու դըմփ Առաջինը ստեղծեց նոր աշխատատեղեր.

1. Ցեղային ժողովի ջոջ Միրզա Չեբուրաշայի հովհար պահող,

2. Չեբուրաշայի շնուրոկ կապող,

3. Չեբուրաշայի թիկոնցի վեշելկա,

4. Չեբուրաշայի կնոջ անձնական զոնտիկ:

Այդ նոր աշխատատեղերը ստեղծելու համար վոժդը ստիպված էր ավելացնել շարքային հու-հուներից վերցվող հարկերը: Սակայն  բոլորը պետք է հասկանան, որ Չեբուրաշան ներկայացնում է «Մեր լոնքը» ցեղախումբը, իսկ մեր ցեղախումը հենց էնպես ջունգլիերում կորած-մոլորած մի ցեղախումբ չի, այլ  մենք էն ցեղախումբն ենք, որ բարձր հու-հու գոռալով` կարողացանք մեր ձայնը լսելի դարձնել նույնիսկ սպիտակ մարդկանց մոտ:

Սիրելի հու-հուներ ջան, ինչպես դուք գիտեք, օրերս մեր իմաստագույն  ու դուխովագույն վոժդ Հու-հու դըմփ Առաջինը ասեց բոլոր ժամանակների  եւ բոլոր հու-հուների ամենահանճարեղ  ծրագիրը: Նա հայտարարեց, որ «շատ-շատ լավ կլինի» եւ մեր ցեղային ժողովի անդամները Հակոբ Աներձական, Աղազար Քաչալան եւ մի հու-հու-աղջնակ այնքան ուրախացան, որ լաց եղան, որպեսզի նոր պաշտոն ստանան:

Կեցցե՜ «Մեր լոնքը», կեցցե՜ հու-հուները, կեցցե՜ մեր արդարագույն եւ իմաստագույն վոժդը Հու-հու-դըմփ Աջաինը, Միակն ու Աննմանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА