o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոմանտիկ պատգամավորը՝ վարչապետին. Ձեզ այնքան եմ վստահում, որ եթե 1-տողանոց ծրագիր բերեիք՝ կողմ կքվեարկեի

12.02.2019 17:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոմանտիկ պատգամավորը՝ վարչապետին. Ձեզ այնքան եմ վստահում, որ եթե 1-տողանոց ծրագիր բերեիք՝ կողմ կքվեարկեի

ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է, որ «իր վստահությունն այնքան մեծ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որ եթե ծրագրում մի նախադասություն էլ գրված լիներ, ինքը կողմ կքվեարկեր:

ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

«Պարոն վարչապետ, ուզում եմ ասել, որ Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորն արմատներ ունի, որ անգամ եթե Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախասադություն՝ «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու», ես կողմ կքվեարկեի այդ ծրագրին», - ասել է պատգամավորը:

ՀԳ. Սա կարող է վկայել նաեւ այն մաիսն, որ պատգամավորը կամ ընդհանրապես չի կարդացել կառավարության ծրագիրը, կամ նրա գործընկերները չեն բացատրել, որ կառավարության ծրագրից է կախված երկրի եւ ժողովրդի կեցությունը: Իսկ թե ում համար ինչն է շատ լավ, սա արդեն ճաշակի հարց է: Չնայած 500 հազար դրամից ավել ստացող աշխատավարձով պատգամավորը արդեն մոռացել է, որ ամեն ինչ ոչ թե պետք է լավ լինի, այլ պետք է ամեն ինչ լավ անել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА