ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը մերժել է առևտրականների հետ հանդիպելու խնդրանքը

12.02.2019 14:34 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Վարչապետը մերժել է առևտրականների հետ հանդիպելու խնդրանքը

Փողոցային առևտրովզբաղվող առևտրականները կառավարության դիմաց նորից բողոքի ակցիա են սկսել: Վերջիններս  պահանջում են հատկացնել առևտրի համար նախտեսված տաղավարները, որոնք խոստացվածի համաձայն պետք է պատրաստ լինեին այս տարվա հունվարի 1-ից:

Ուզում ենք վարչապետը իմանա, որ անցած տարիներին էլ եղել են համայնքապետեր, ովքեր իրենց պաշտոնը չեն ծառայեցրել ունեցվածք դիզելու համար

Քաջազնունի փողոցի առևտրականներից մեկը նշում է` քաղաքապետարանի առևտրի բաժնի պետի խոսքով` տաղավարների համար նախատեսված տեղերը  արդեն որոշել են, սակայն` երբ կսկսվեն տաղավարներ պատրաստելու աշխատանքները, դեռ պարզ չէ.

«Մենք հարկերց չենք խուսափում, տաղավարներն էլ թող սարքեն, պարզապես թող թույլ տան աշխատենք մինչև ամեն ինչ պատրաստ կլինի»:

Այս հարցով առևտրականները մինչև կառավարության նիստը դիմել են Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որը պետք է միջնորդություն ներկայացնի  կառավարության նիստում խնդրին ընթացք տալու համար:

Հանդիպում կազմակերպելու համար նամակով դիմել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վարչապետի խորհրդականը փոխանցել է, որ   նամակը մերժվել է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА