ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոշոր կրճատումներ չեն լինի, կկրկճատվեն կրկնվող հաստիքները. Փաշինյան

12.02.2019 12:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Խոշոր կրճատումներ չեն լինի, կկրկճատվեն կրկնվող հաստիքները. Փաշինյան

Մենք ամեն ինչ կանենք, որ կառավարության կազմում օպտիմալացումների արդյունքում խոշոր կրճատումներ տեղի չունենան, այսօր Ազգային ժողովում կառավարության 5-ամյա գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը Ս. Հարության տոնի շնորհավորանքը շփոթել է Ս. Ծննդյան տոնի շնորհավորանքի հետ

«Յուրաքանչյուր պետական պաշտոնյա, նախարարության աշխատող այս գործընթացում ստանալու է հնարավորություն՝ ապացուցելու, որ ինքը անում է աշխատանք, ունի բավարար որակավորում այդ աշխատանքն իրականացնելու համար։ Հետևաբար առաջին փուլում ուղղակի նախարարությունները ավտոմատ կմիանան իրար, իհարկե, կլինեն կրկնվող հաստիքների կրճատումներ, բայց, ընդհանուր առմամբ, խոշոր կրճատումներ չեն լինի», - տեղեկացրեց վարչապետ Փաշինյանը։

Նշենք, որ կառավարության օպտիմալացման ծրագիրը նախատեսվում է իրականացնել Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով, որի համաձայն Հայաստանում 17-ի փոխարեն կգործի 12 նախարարություն։

ՀԳ. Թե ինչ է նշանակում խոշոր կրճատումներ չեն լինի արտահայտությունը պարզ կլինի ապգայում, իսկ եթե մի ողջ նախարարություններ են լուծարում, դա, հավանաբար, ըստ նոր իշխանությունների, խոշոր կրճատում չէր, այլ փոքրիկ բաժիններ էին, որոնք, ըստ էության ,ավելորդ էին իրենց աշխատողներով հանդերձ:

Ի դեպ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դուխը տեղը հայտարարել է, որ իր ենթակայության տակ գտնվող նախարարությունից ոչ միայն կրճատումներ չեն լինի, այլ մի բան էլ հաստիքներ կավելացվեն, էլ չենք ասում, որ այս օրերին Ցոլակյանը անում է ամեն բան Նիկոլայ Գրիգորյանին ԱԻՆ վերադարձնելու համար, ով երկար տարիներ աշխատել է նախարարությունում: Վերջինիս համարում են ոլորտի մասնագետ, պրոֆեսիոնալ, սակայն դեռեւս նախորդ իշխանությունների օրոք Գրիգորյանը, ըստ նախարարությանը մեզ մոտ կանգնած աղբյուրի, իր պրոֆեսիոնալիզմին զուգահեռ նա համարվում է ոչ ցանկալի գործընկեր: Սակայն այս պարագայում Ցոլակյանին դա քիչ է հետաքրքրում, այլ նրան հետաքրքրում է, որ իր վաղեմի ընկերը տեղյակ է նախարարության ողջ շարժիցՙ այդ թվում ֆինանսական:

 

Ա. Հ.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА