o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

12.02.2019 12:39 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 7-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, ծեծի 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, շորթման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, ինքնիրավչության և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք:

Օպերատիվ

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 11 և բնակարանային գողության 1 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА