ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վեկալ նվերդ, այստեղից գնա». գիրք, ոսկեղեն... Փաշինյանի արդարացումը

12.02.2019 13:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Վեկալ նվերդ, այստեղից գնա». գիրք, ոսկեղեն... Փաշինյանի արդարացումը

Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառձավ իր անվտանգության խստացմանը, պատճառաբանելով, որ իր մոտ մտնող բոլոր մարդկանց խիստ ստուգման են ենթարկում, որպեսզի վարչապետի կաբինետ նվերներ չտարվեն:

Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին

«Շատերը դա ուղղակի կապում են իմ անվտանգության հետ: Բայց ես ուզում եմ ձեզ ուղիղ խոստովանել, որ դա միակ ճանապարհն է կասեցնել նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Մարդիկ գալիս են, սկզբում գալիս է գիրք, հետո ոսկեղեն, թանկարժեք ինչ-որ բաները, կուլոնները, մատանիները, խաչերը, ականջօղերը: Հնարավոր չէ կանխատեսել, թե ով ինչ կանի: Դրա համար այսօր նույնիսկ օդանավ մտնելիս մարդիկ այդքան խիստ հսկողություն չեն անցնում, որքան վարչապետի կաբինետ մտնելիս, որովհետև դա միակ տարբերակն է: Խնդրելով, աղաչելով, համոզելով, չես կարա անընդհատ մարդկանց վիրավորես, ասես՝ վեկալ նվերդ, այստեղից գնա: Նրանցից մեկը պոտենցիալ ներդրող է, ո՞նց կարելի է վիրավորելով դուրս վռնդես»,- ասաց նա:

ՀԳ. Ահա այս ձեւով, այսօր ԱԺ ամբիոնից արդարացավ սուպեր վարչապետը, փորձելով համոզել, արդարացնել այն փաստը, թե ինչու են շատացել վերջրինիս անվտանգության աշխատակիցները: Իսկ մի՞թե հնարավոր չէ տեսախցիկներ տեղադրել, այլ ոչ թե աշխատակիցներ ավելացնել, չէ որ նվեր բերողին, ինչպես վարչապետն է նշում, չես կոպտելու, կամ ուժով դուրս վռնդես, այլ կարող են տեսախցիկները ֆիքսել, որն էլ կհամարվի հիմնական ապացույցը, նվերն ընդունվեց, թե ոչ: 

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА