ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին, եթե...

12.02.2019 12:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին, եթե...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո կառավարության ծրագիրը ԲՀԿ առաջնորդի համար կրկին շատ համոզիչ չի թվում։

«Ոչ մի ռիսկայնություն չկա, թվեր չկան, ոչ մի տոկոսների աճ չկա։ Ժողովուրդն անմնացորդ հավատարիմ է ու համոզված ենք, որ պարոն Փաշինյանը ուզում է լավ բան անի, իրոք, կյանքը կդնի, միայն թե ժողովրդին խոստումը կատարի, բայց այդ մարդուն հարկավոր է աջակցել, ներկայացնել խնդիրը», - ասաց նա։ 

«Ապագա չունեցող օրենք է». ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին ցեմենտի ներմուծմանը պետական տուրք կիրառելու առաջարկին

Ծառուկյանը նշեց, որ հարցերը կտան, կստանան պատասխաններ ու կհասկանան ինչպես քվեարկել՝ նշելով, որ ծրագիրը պետք է փոփոխության ենթարկվի։ Ամենամտահոգիչն, ըստ Ծառուկյանի՝ այն է, որ ծրագրում որպես ժամկետ գրված է 2019-2023 թթ., բայց հստակ նշված չէ, թե օրինակ 2019-ին, ինչքան գումար է ներդրվելու և որ ոլորտներում։

«Հարվարդ չեմ ավարտել, բայց համապատասխան ռիսկն ու պրակտիկան ունեմ։ Մի հատ տեղ ցույց տվեք, որ գրածա, որ ոլորտում ինքան գումար պիտի ներդրվի 2019-ին ու դրա դիմաց ինչ պիտի ստանանք»,- ասաց նա։ 

Ավելի վաղ, մինչև ԱԺ նիտսի մեկնարկը Ծառուկյանը նշել էր, որ կառավարության ծրագիրը ներկայացված տեսքով չի հավակնում տնտեսական հեղափոխություն իրականացնել։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА