o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՌ ԵՐԻՑՅԱՆ. «ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՐՎԱԾԸ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ»

12.02.2019 21:15 ՍՊՈՐՏ
ԳՈՌ ԵՐԻՑՅԱՆ. «ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՐՎԱԾԸ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ»

WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում: Սոչիում անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գոռ Երիցյանը (67,9 կգ) մենամարտեց արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի (67,9 կգ) հետ եւ հաղթանակ տարավ արդեն առաջին ռաունդում՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին 1.18 րոպեին: Սա Գոռի 10-րդ մենամարտն էր ու 10-րդ հաղթանակը:

ՀԱՅ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Կիսվելով իր տպավորություններով՝ Գոռ Երիցյանը հաջողությունը կապեց մարզչի եւ լավ աշխատանքի հետ. «8 ռաունդանոց մենամարտ էր, ու մենք դրան պատրաստ էինք, քանի որ մարզչի հետ լավ էինք պատրաստվել, ինչպես մեր բոլոր նախորդ մենամարտերին»:

Մրցակցի մասին խոսելով` բռնցքամարտիկն ընդգծեց, որ նրա մենամարտերի տեսագրությունները համացանցում չկային. «Տեղյակ չէի, թե նա աջակողմյան թե ձախակողմյան կեցվածքով է, ինչ բռնցքամարտ է դավանում՝ տեխնիկակա՞ն, թե՝ ավելի ուժային: Կարծրատիպ կա, որ մեքսիկա-արգենտինական բռնցքամարտիկները ուժային մենամարտ են վարում, դրան էլ տրամադրվել էի: Բայց ռինգում, երբ մի քանի վայրկյան անցավ, ամեն ինչ պարզ դարձավ ինձ համար»:

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոն Անուշ Գրիգորյանը

Անդրադառնալով նոկաուտով հաղթելուն` մարզիկը նշեց. «Ոչ մի մենամարտի ընթացքում չեմ մտածում այն ժամանակից շուտ ավարտելու մասին, պարզապես հարվածը ճիշտ ժամանակին հասավ իր նպատակին: Ճիշտն ասած, առաջին հարվածից հետո մտածում էի, որ շուտ կավարտեմ, բայց ոչ այդքան շուտ: Երկրորդ հարվածից հետո ձեռքս վնասեցի ու հասկացա, որ մրցակիցն այլեւս չի կարող կանգնել, քանի որ հարվածը ուժգին էր: Հարվածեցի գլխին ու ձեռքիս վրա զգացի հարվածի ուժգնությունը: Նայեցի նրա աչքերին, ինքն էլ ռինգի հատակին էր ... հասկացա, որ մենամարտը ավարտվում է: Կցանկանայի, որ մի քիչ ավելի երկար տեւեր մենամարտը, քանի որ մեծ աշխատանք էինք կատարել, պատրաստ էի ու ուզում էի ավելի շատ բան ցույց տալ»:

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵՑ ՄԻԱՅՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ

Հավելենք, որ «Punch Boxing» պրոումոթերական ընկերության հիմնադիր նախագահ Արամ Դավթյանը Սոչիից վերադառնալուց հետո լավ լուր է հայտնել՝ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացման վերաբերյալ. «Ստեղծում ենք նոր գոտի՝ «WBC Armenia», որը կշնորհվի հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների շրջանում աշխարհի չեմպիոններին: Սա շատ հետաքրքիր առաջարկ է, որը միավորելու է աշխարհի տարբեր երկրներում ապրող, մարզվող եւ հանդես եկող հայ բռնցքամարտիկներին»:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի կարող մասնակցել Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի արդյունքում. Արթուր Գևորգյան

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА