ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՎԵՍՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉՈՒՆԻ՞

12.02.2019 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՎԵՍՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉՈՒՆԻ՞

Հայկական զորախումբը հասավ Սիրիա, եւ թեպետ խորհրդարանական պետությունում տրամաբանական կլիներ, որ այս որոշումը կայացվեր Ազգային ժողովի վավերացմամբ կամ գոնե նրանց կողմից այն հավանության արժանացնելու ճանապարհով, սակայն օրենսդիրների կարծիքը ոչ ոք հաշվի չառավ: Ավելին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, թե հայ մասնագետներն ուղարկվել են Սիրիայի կառավարության բանավոր խնդրանքով: Պաշտպանության նախարարությունն էլ փորձեց ասվածի «տակից դուրս գալ» եւ հայտարարեց, թե մերոնք Սիրիա գործուղվել են` 2001 թվականին ստորագրված ու անհայտ միջգերատեսչական ինչ-որ պայմանագրի հիման վրա: Ինչեւէ, թե ինչպես են զգում իրենց պատգամավորները, երբ առանց նրանց տեղեկացնելու ու կարծիքը հաշվի առնելու` նման կարեւոր որոշում է կայացվում, որն ունի բավականին մտահոգիչ արտաքին քաղաքական ենթատեքստ, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՑ:

Սա տնտեսական հեղափոխության բաղադրիչ՞ է, թե՞ կառավարության պարապության արգասիք. Պատգամավորը Քաղաքացու օրվա մասին

Ճիշտ է, այնտեղ հումանիտար առաքելություն են իրականացնելու, բայց պետության համար կարեւորագույն նման խնդիրները Ազգային ժողովում քննարկելը ցանկալի է` զուտ այն իմաստով, որ, ի վերջո, խորհրդարանական երկիր ենք: Ազգային ժողովը պետք է կոնկրետ վերահսկի գործընթացը, հասկանա դրա արդյունավետության աստիճանը եւ այլն: Ենթադրում եմ, որ ժամկետների իմաստով հնարավորություն չեն ունեցել, այլապես իմաստ չկար` հարցը խորհրդարանում չներկայացնելու:

​​​​​​​«Գառնի եւ Գեղարդ տուրիստական ճանապարհը «հարստանում է»

Առհասարակ որքանո՞վ եք ճիշտ համարում այս պահին Սիրիա մասնագետներ ուղարկելը, երբ շատ լավ գիտենք, թե ինչ գերտերությունների միջեւ է կռվախնձոր դարձել Սիրիան, ու ինչպիսի հետեւանքներ այն կարող է ունենալ մեզ համար:

Շատ բարդ եւ տարողունակ հարց է: Պետք է քննարկել, հասկանալ, մինչդեռ չենք լսել պատկան մարմինների բացատրությունը: ԱԺ հարցուպատասխանի միջոցով կներկայացնեն, կտեսնենք: Մյուս կողմին չլսելով` կարող ենք սխալվել, թող սպառիչ պատասխաններ տան, տեսնենք` մեզ բավարարո՞ւմ է, թե` ոչ: Եթե այդ պատասխանները մեզ չի բավարարի, անպայման կարձագանքենք: Բայց հիմա չգիտենք, թե ինչ հիմնավորում կա: Ամեն դեպքում, երկրի համար ցանկացած կարեւորագույն գործընթաց առանց խորհրդարանի, չի կարելի ընդունել: Մենք փոխել ենք Սահմանադրությունը, քվեարկել ենք այս Սահմանադրության համար եւ դրանով էլ պետք է ղեկավարվենք:

Ամենաիմաստունը Դալայ Լաման է, ամենա հիմարը՝ ես. պատգամավորի անկեղծ խոստովանությունը. տեսանյութ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА