o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՆՉՈՒ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԱՄԻՍ ԹԱՔՑՎԵԼ»

12.02.2019 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԻՆՉՈՒ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ  ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԱՄԻՍ ԹԱՔՑՎԵԼ»

Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեց, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող« սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որեւէ տեղեկություն չեն հայտնել: Մինչդեռ լուրը հրապարակվելուց հետո` Պաշտպանության նախարարությունից չհերքեցին տեղեկությունն, այլ մանրամասնեցին. «2019 թվականի հունվարի 1-ին` ժամը 04:00-ի սահմաններում« ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը»: Աննախադեպ այս երեւույթի վերաբերյալ, որ սահմանին զինվոր է սպանվում եւ թաքցվում է, «Իրավունքը» պարզեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ տեսակետը:

«Մեր քաղաքացիների անհանգստությունը պարտավոր ենք ինչ-որ չափով փարատել»

Անկեղծ ասած, սա ինձ համար եւս անակնկալ էր: Պաշտոնական գրությամբ դիմել եմ թե՛ պաշտպանության նախարարին, թե՛ նաեւ արցախյան կողմին եւ փորձելու եմ որոշակի պարզաբանումներ ստանալ ինքս ինձ համար: Պաշտպանության փոխնախարարը պարզաբանել է, որ այստեղ նաեւ ինչ-որ անձնական մոտիվացիաներ կային: Բայց քանի որ նա փակագծեր չբացեց, ինձ համար հասկանալի չէ, թե ինչ անձնական մոտիվացիաներ կային` ընտանիքի հետ կապված եւ այլն: Ամեն դեպքում, իսկապես, տեղի ունեցածն աննախադեպ է, եւ հիմա չեմ շտապի որեւէ գնահատական տալ` մինչեւ պաշտոնապես գոնե Դավիթ Տոնոյանից պարզաբանում չստանամթե ինչու է տեղի ունեցած ողբերգությունը մեկ ամիս թաքցվել: Նման բան երբեւէ չէր եղել, բայց պատճառների մասին կխոսենք, երբ ինձ պաշտոնապես կպատասխանեն:

«Չպետք է լինի խոշտանգում»

Տիկին Զոհրաբյան, հնարավո՞ր է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպման, ազգերին խաղաղության պատրաստելու ֆոնին, պարզապես, չէին ուզում բարձրաձայնել, որ սահմանում զոհ ունենք:

Այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալուց: Բայց չեմ կարծում, որ սա կարելի է կապել բանակցային գործընթացի հետ, որովհետեւ այն ընթանում է եւ, ցավոք, էլի դեպքեր եղել են, որոնցից որեւէ մեկը չի թաքցվել, եւ անհապաղ այդ մասին տեղեկացրել են:

Առաջարկում եմ այրել Ջիանի Բուքիքիոյին. Նաիրա Զոհրաբյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА