o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՔԱՆ ԿՄՆԱ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

12.02.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՐՔԱՆ ԿՄՆԱ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դեռեւս փետրվարի 8-ին տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն` հետազոտման: Նա մինչեւ այսօր գտնվում է հիվանդանոցում: Նրա փաստաբանական խմբի գնահատմամբ` առողջական վիճակը լավ չէ, եւ նման վիճակում նրան չեն կարող տեղափոխել կալանավայր: Թե ինչ քայլեր է պատրաստվում անել Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ եւ արդյոք այցելել է Մ. Գրիգորյանին, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ Politica.am

Իմ անմիջական հանձնարարությամբ` բժիշկը եւ մեր համապատասխան ստորաբաժանման ղեկավարը ուրբաթ օրը երեկոյան այցելել են հիվանդանոց, ես էլ խոսել եմ Մանվել Գրիգորյանի փաստաբանի հետ: Իմ ներկայացուցիչները հիվանդանոցում տեսել եւ առանձնազրույց են ունեցել նրա հետ: Արձանագրվել է շաքարի բարձր լինելը, եւ դրանով պայմանավորված, գիտեմ, որ հետազոտություններ են իրականացվում: Հիմա մեր աշխատակիցները բժիշկների հետ էլ են կապի մեջ, եւ անհրաժեշտության դեպքում` մենք հարցումներ նույնպես կուղարկենք: Այս պահին գիտեմ, որ բժիշկները չեն կարող ասել, թե որքան կմնա դեռ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում եւ երբ կտեղափոխվի: Իր պնդմամբ` առողջական վիճակի վատթարացում տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկի պայմանների պատճառով, քանի որ առողջական վիճակի համար չկան բավարար պայմաններ: Սրանք այն պնդումներն են, որ ինձ ներկայացվել են, մնացած հարցերով` առողջական վիճակի հետ կապված, իհարկե, տեղյակ եմ, թե ինչ հիվանդություններ, ինչ խնդիրներ ունի, բայց չեմ կարող այս պահին հրապարակել, որովհետեւ բժշկական գաղտնիքի հարց է: Այդ մասին փաստաբանը կարող է ասել: Մենք շարունակելու ենք խնդիրն ուշադրության ներքո պահել:

«Չպետք է լինի խոշտանգում»

Մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիր չե՞ք տեսնում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են Մ. Գրիգորյանի փաստաբանները:

Դեռ նախորդ կալանավորման ժամանակ արձանագրել էինք, մասնագիտական տերմինալոգիայով եթե արտահայտվեմ, առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական զարգացման դինամիկա: Ինչ վերաբերում է ներկա վիճակին, նա գրեթե նոր է տեղափոխվել հիվանդանոց, մենք այս հարցով առանձին ուղղությամբ քննարկում ենք: Այնպես որ, այս պահին չեմ կարող ասել, առավել եւս` այդ գնահատականները փաստաբանները տալիս են, ես չեմ կարող տալ: Ընդամենն ասեմ, որ եթե մենք էլ գտնենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ եւ այլն, այդ հարցը պարտադիր կբարձրացնենք, եւ սա վերաբերում է բոլոր դեպքերին:

«Դեռ ամիսուկես առաջ ասել էի, որ ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»

Այսինքն` այս պահին չե՞ք տեսնում վտանգ, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ու կալանավայրում գտնվելը կարող է կյանքի համար վտանգավոր լինել:

Չեմ կարող ասել, որովհետեւ Մանվել Գրիգորյանը դեռ հետազոտվում եւ բուժում է անցնում հիվանդանոցում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА